486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Այբ» կրթական հիմնադրամն աշխատում է Հայկական դպրոցի բրենդի ստեղծման ուղղությամբ
14:55
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Այբ» կրթական հիմնադրամն աշխատում է Հայկական դպրոցի բրենդի ստեղծման ուղղությամբ, ասաց հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Սահակյանը։

«2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Այբ» դպրոցը կընդունի առաջին 100 դպրոցականներին»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։

Նշելով, որ տվյալ նախագծի ուղղությամբ Հիմնադրամն աշխատում է 2007 թվականից, Սահակյանն ասաց, որ առաջին փուլում այն կաշխատի որպես ավագ դպրոց, իսկ հաջորդ տարիներին ծրագրվում է ընդգրկել նաև ծրագրեր կրտսեր և միջին դասարանների համար։

«Ապրիլից կսկսվի հայտերի ընդունման գործընթացը և քննական փուլերը ավագ դպրոց ընդունվելու համար»,- ասաց նա։

Հիմնադրամի ղեկավարն ասաց, որ ներկայումս Երևանում դպրոցի երկու մասնաշենքերի ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում, ինչպես նաև իրականացվում են նախապատրաստական բոլոր աշխատանքները, մասնավորապես, ուսուցիչների հավաքագրումն ու դպրոցական ծրագրերի ձևավորումը։

«Դա կդառնա 21-րդ դարի հայկական դպրոց, քանի որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը կրթության արտահանող դառնա»,- ասաց նա։

«Այբ» դպրոցի նպատակն է դառնալ առաջին հայկական դպրոցական քաղաքը, որն իր մեջ կընդգրկի կրթական ավանդույթների հարուստ ժառանգությունը և նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային նվաճումները։ Դպրոցի նպատակն է երիտասարդների կրթված և մրցունակ սերնդի դաստիարակումը։ Նախագծի հեղինակները վստահ են, որ դպրոցն օրինակելի մոդել կդառնա և կխթանի Հայաստանի կրթական ողջ համակարգի զարգացումը։

«Այբ» կրթական հիմնադրամը, որը պաշտոնապես Հայաստանում հիմնվել է 2006 թվականի դեկտեմբերին, ուղղված է Հայաստանում կրթության նոր մշակույթի զարգացմանը և երկրի կրթական ոլորտի կատարելագործման աջակցությանը, կրթության և կարիերայի զարգացման հարցերում աշակերտների և երիտասարդության աջակցությանը, ինչպես նաև կրթության ոլորտում կազմակերպությունների օժանդակությանը։

«Այբի» առաջնահերթությունն է ուսուցման այնպիսի մոդելների ստեղծումը, որոնք օրինակելի կլինեն և իրենց հետևից կտանեն կրթական ողջ համակարգը։ Գործունեության ընթացքում Հիմնադրամը կյանքի է կոչել մի շարք այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են առարկայական խորացված գիտելիքները, դպրոցական ժամանակակից լաբորատորիաների նախագծումը և ստեղծումը, դասավանդման առաջատար մեթոդների մշակումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։