483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական գինիները հայտնի են Ռուսաստանում և վրացական ապրանքանիշերի օգտագործման կարիք չունեն. փորձագետ
14:39
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գինիները հայտնի են ռուսական շուկայում, և Հայաստանը վրացական ապրանքանիշերով գինիների արտահանման անհրաժեշտություն չունի, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Տարեսկզբից վրացական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե վրացական ապրանքանիշերը Ֆրանսիայի մանրածախ առևտրային ցանցում վաճառվում են որպես հայկական արտադրություն: Մասնավորապես, «Սապերավի» գինին իբր իրացվում է թանկարժեք ոգելից խմիչքների հայկական հավաքածուի ապրանքանիշի տակ:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը հատուկ շեշտ է դնում իր արտադրության որակի վրա, ապա մենք ընդհանրապես վրացական ապրանքանիշերի օգտագործման կարիք չունենք: Պարզապես վրացի արտադրողները քաղաքական շոու են կազմակերպել՝ ելնելով նրանից, որ ռուսական իշխանությունները նրանց առջև փակել են իրենց շուկան», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ դեռ երկու տարի առաջ Հայաստանը հայտարարել է սեփական գինիների ապրանքանիշավորման անհրաժեշտության մասի, օրինակ՝ «Արենի» ապրանքանիշի տակ, որը վաճառվում է միասնական անվանումով՝ աշխարհագրական դիրքի նշումով, ինչը կապված է գինու արտադրության համար խաղողի աճեցման աշխարհագրության առանձնահատկությունների հետ:

Նա նշեց, որ հայկական կլիման ավելի բարենպաստ է խաղողի աճեցման և գինու արտադրության համար, ու հաշվի առնելով գինիների ներքին սպառման աճը՝ օտարերկրյա շուկաներում ևս աճում է այս ապրանքատեսակի նկատմամբ հետաքրքրությունը:

«Գինիները ընդհանուր առմամբ կարող են ամբողջովին զբաղեցնել ռուսական շուկան, քանի որ կան մի քանի հայկական ապրանքատեսակներ, մասնավորապես՝ «Արենին», «Սև քիշմիշը» և աղանդերային այլ գինիներ, որոնք ռուսական շուկայում մեծ հանրաճանաչություն և ճանաչում են վայելում», - ասաց Սաֆարյանը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է գինու արտադրության 18 տոկոսանոց աճ՝ մինչև 4,1 միլիոն լիտր:

Հայաստանի գինեգործների միության տվյալների համաձայն՝ վերջին 100 տարվա ընթացքում գինու արտադրության ծավալների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 1945 թ.-ին, երբ երկրում արտադրվել է 103 հազար հեկալիտր գինի, իսկ ամենաբարձր ցուցանիշը՝ 1978 թ.-ին՝ 897 հազար հեկալիտր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։