482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության արդյունքները
10:32
21 Հունվարի 2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ քննարկել է Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան  կապակցությամբ հարուցված քրեական գործի  նախաքննության արդյունքները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, ավելի քան երկու հարյուրը ստացել են վնասվածքներ։

«ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրել է 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Համմարբերգին՝ նախաքննական մարմնին ցուցաբերած առարկայական օգնության, այն է` Իռլանդիայից մասնագետի ծառայությունների առաջարկման համար:

Գլխավոր դատախազը կարևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի կատարած աշխատանքը և հույս է հայտնել, որ նաև Համմարբերգի հեղինակությունը կնպաստի հասարակության մեջ վստահության ամրապնդմանը՝ փորձագիտական եզրակացության նկատմամբ:

Հովսեփյանը մասնավորապես նշել է, որ թե մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե ՌԴ ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես,  փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:

Գլխավոր դատախազը Համմարբերգին ներկայացրել է նաև  ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նրա խոսքերով՝ հետազոտվել և  փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաև՝ պահեստներում գտնվող բոլոր զենքերը:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան  զենքեր, որոնցից  արձակվել են այդ գնդակները:

Հովսեփյանը նաև նշել է, որ մարտի 1-2-ին զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են և ցանկացած ժամանակ, եթե որևէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք:

Նա նշել է նաև, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան և մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի և մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել  նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաև ոստիկանության գործողությունների օրինականության հարցը և իրավական գնահատական տալ  ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու  համար դատի են տրվել 4 ոստիկաններ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հույս հայտնել, որ կարվի բավարար աշխատանք՝ մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ:

Հովսեփյանն իր հերթին նշել է, որ 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ 10 մահվան դեպքերի  բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, և  նախաքննությունը շարունակվում է:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։