484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը տեղափոխվում է Ուկրաինայի «Կարպատի» ակումբ
19:07
20 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ» ակումբի 23-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը տեղափոխվում է Լվովի «Կարպատի» ակումբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ «Փյունիկի» հետ Մանուչարյանի պայմանագրի ժամկետը լրացել է, և նա ազատ խաղացողի իրավունքով տեղափոխվում է ուկրաինական ակումբ:

Պատասխանելով հարձակվողին առաջարկվող աշխատավարձի մասին հարցին՝ Դանիելյանը նշեց, որ նա չի տիրապետում նման տեղեկատվության:

Մանուչարյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ» ակումբում: 17 տարեկանում դարձել է ակումբի լավագույն ռմբարկու և սկսել է հանդես գալ Հայաստանի պատանեկան հավաքականում: 2005 թ.-ին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս» ակումբ, որի կազմում 2006 և 2007 թթ.-ին դարձել է Նիդեռլանդների գավաթակիր:

2006 թ.-ից խաղացել է «Այաքսի» երիտասարդական կազմում, իսկ 2009 թ.-ի օգոստոսին վարձավճարով խաղացել է «Հառլեմ» ակումբում, որը վեց ամիս անց վերակազմավորվել է: 2010 թ.-ի փետրվարին Մանուչարյանը վարձավճարով խաղացել է «Ապելդորն» ակումբում, իսկ «Այաքս» վերադառնալուց հետո ակումբի հետ նրա պայմանագիրը լուծարվել է փոխհամաձայնության հիման վրա:

Հուլիսի վերջին Մանուչարյանը վերադարձել է «Փյունիկ»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: