484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Էդուարդ Անտինյանը
17:15
20 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Ռամկավար-Ազատական կուսակցության հերթական՝ 19-րդ համագումարի ժամանակ միաձայն կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Էդուարդ Անտինյանը:

Ռամկավար-Ազատական կուսակցության նախկին առաջնորդ Հարություն Առաքելյանը հրաժարական է տվել դեկտեմբերի 27-ին: Առաքելյանն ինքն է առաջադրել Անտինյանի թեկնածությունը՝ բնութագրելով նրան որպես կուսակցությանն ամենանվիրված անդամներից մեկը: Մինչ այդ Անտինյանը զբաղեցրել է կուսակցության առաջնորդի տեղակալի պաշտոնը:

«Խնդրում եմ չփնտրել որևէ թաքնված ինտրիգ: Թիմը մնում է նույնը: Պարզապես եկել է ժամանակը, երբ կուսակցությանը հարկավոր է նոր ղեկավար, թարմ մոտեցումներ: Կուսակցության կառավարումը փոխանցելով Էդուարդ Անտինյանին՝ ես միանգամայն հանգիստ եմ կուսակցության համար», - ասաց Առաքելյանը:

Կուսակցության նորընտիր առաջնորդն իր հերթին ընդգծեց, որ կուսակցությունը շարունակելու է ակտիվ գործունեությունը և զարգացումը՝ համատեղելով ազգային և ազատական գաղափարները:

«1-1,5 ամսվա ընթացքում պատրաստ կլինի մեր կուսակցության ծրագիրը, որը հարթակ կդառնա նախընտրական պայքարի համար: Պետք է նշեմ, որ մենք հիմա մեզ դրսևորում ենք որպես ընդդիմադիր կուսակցություն, սակայն չենք պատրաստվում «արտահաստիքային» ընդդիմության դերից անցնել «հաստիքային» ընդդիմության դերին: Մենք ցանկանում ենք հասնել իշխանության և իրականացնել մեր ծրագրերը», - հայտարարեց Անտինյանը:

Նրա խոսքերով՝ ընտրություններից առաջ արտահերթ համագումար կգումարվի, որի ընթացքում կլուծվի այն հարցը, թե որ ուժին է կուսակցությունը պատրաստվում միանալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: