484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ սեյսմոլոգները վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում 9 երկրաշարժ են գրանցել
16:43
20 Հունվարի 2011

Հայ սեյսմոլոգները հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում ինը երկրաշարժ են գրանցել, որոնց ուժգնությունը գերազանցել է 3 բալը, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Հունվարի 13-ին Թուրքիայի Դողուբայազետ քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հաջորդ օրը Իրանում` Խոյ քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Հինգ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Հիրսա (Վրաստան) քաղաքից 45 կմ դեպի հարավ-արևելք: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հունվարի 17-ին Իրանի Խոյ քաղաքից 18 կմ դեպի հարավ: Այդ օրվա ընթացքում, Խոյից 4 կմ դեպի հարավ-արևելք և 24 կմ դեպի հյուսիս, հաջորդել են 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր:

Հունվարի 18-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ առաջինը Ադրբեջանի Շեկի քաղաքից 17 կմ դեպի հարավ (ուժգնությունը 3 բալ), երկրորդը Իրանի Խոյ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք (ուժգնությունը 4-5 բալ):

Հունվարի 19-ին, տեղական ժամանակով 13:17–ին գրանցվել է 7 բալ ուժգնությամբ (5.3 մագնիտուդ ըստ Ռիխտերի սանդղակի)  երկրաշարժ, որին մի քանի ժամվա ընթացքում հաջորդել է  թվով 9  հետցնցում` 2.8-ից մինչև 4.2 մագնիտուդով, ինչը կարող էր արտահայտվել 3-5  բալ  ուժգնությամբ

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի արևմտյան հատվածում` Քութայիսի քաղաքից 19 կմ դեպի հարավ: Մեր հանրապետության մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում, Ստեփանավանում այն զգացվել է 3-4,  իսկ  Երևանում` մինչև 3 բալ ուժգնությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: