482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ԱՊՀ առաջատարն է Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերով. փոխնախարար
16:11
20 Հունվարի 2011

Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերով (Clean Development Mechanism, CDM), որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը և ջերմոցային գազերի խտության նվազեցմանը, ասաց Հայաստանի բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։

«Սա մեր երկրի համար ձեռնտու գործընթաց է, և կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում CDM շրջանակներում ակտիվ մասնակցությանը։ 2006 թվականից այս հարցով լիազոր մարմին է համարվում բնապահպանության նախարարությունը, որին աջակցություն են ցուցաբերում նաև պրոֆիլային գերատեսչությունները՝ էկոնոմիկայի և սոցիալական ապահովության նախարարությունները»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին։

Այս կապակցությամբ փոխնախարարը հայտնեց, որ 2010 թվականի դեկտեմբերին մեքսիկական Կանկունում կլիմայի փոփոխման վերաբերյալ համաժողովին Հայաստանը շնորհակալական պատվոգիր է ստացել որպես երկիր, որ լավագույն արդյունքների է հասել CDM իրագործման գործընթացներում։

Պապյանը նշեց, որ Հայաստանի նման զարգացող երկրների համար նախատեսված Մաքուր զարգացման մեխանիզմը ենթադրում է զարգացած երկրներիվ ներդրումների ստացումը նոր տեխնոլոգիաների խթանման, նորարարական արտադրությունների ստեղծման համար։

Փոխնախարարի խոսքերով՝ CDM Խորհրդի կողմից արդեն հաստատվել է Հայաստանի մասով հինգ նախագիծ, բացի այդ, հանրապետության բնապահպանության նախարարը հաստատել է վեց և հավանություն տվել ևս երեք նախագծի։

Նա հայտնեց, որ իրականացվող նախագծերի թվում Նուբարաշենի աղբավայրում կենցաղային կոշտ թափոնների կենսագազի հավաքման 3-4 միլիոն դոլար արժողությամբ սարքն է։ Նախագծի մասնակիցներն են Երևանի քաղաքապետարանը և ճապոնական Shimizu Corporation ընկերությունը։

Մեկ այլ ծրագիր վերաբերում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի օրգանական թափոնների հիման վրա կենսագազի արտադրման՝ տարածաշրջանում առաջին գործարանի գործարկմանը։ Դանիական ընկերության աջակցությամբ իրագործվող նախագծի արժեքը 3 միլիոն դոլար է կազմում։

Մնացած երեք նախագծերը վերաբերում են փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացմանը գերմանական KfW բանկի հետ համագործակցությամբ։

«Սրանք կոնկրետ ծրագրեր են, որոնց շրջանակներում աշխատատեղեր են ստեղծվել և բնապահպանական խնդիրներ են լուծվել։ Սա լավ օրինակ է, թե ինչպես, լուծելով բնապահպանական խնդիրները, կարելի է ինտեգրվել սոցիալ-տնտեսական խնդիրներում»,- ասաց Պապյանը։

Այս կապակցությամբ նա ասաց, որ բնապահպանության նախարարությունը փորձում է այնպիսի կշռված որոշումներ ընդունել, որոնք նվազագույնի կհասցնեին բնապահպանության վրա ազդեցությունը, բայց չէին խանգարի տնտեսության զարգացմանը։  

Ընդհանուր առմամբ, բնապահպանական իրավիճակը, ըստ Պապյանի, զգալիորեն զարգանում է Հայաստանում, բայց դեռևս լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ Երևանում, որոնք վերաբերում են ավտոտրանսպորտի բնապահպանական անվտանգությանը, ջրահեռացման և աղբահանության խնդիրներին։

Մաքուր զարգացման մեխանիզմը (CDM) հիմնվել է Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի շրջանակներում, թույլ է տալիս ջերմոցային գազերի արտանետումների ծավալների կրճատման նախագծեր իրագործել այն երկրներում, որտեղ սահմանված չեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրությամբ արտանետումների ծավալները։  

CDM մեխանիզմը խրախուսում է արդյունաբերական զարգացած երկրների պատասխանատու ներդրումը զարգացող երկրներում՝ ՄԱԿ-ի ԿՓՇԿ Գործադիր կոմիտեի կողմից նշված պայմանների կիրառման միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: