481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Եվրատեսիլ-2011-ի համար Էմմիի երգը կընտրվի ներկայացված 40 հայտից
14:58
20 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և այլ երկրների կոմպոզիտորներն ավելի քան 40 ստեղծագործություն են ներկայացրել երգի ընտրության համար, որով երգչուհի Էմմին ելույթ կունենա «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում, որը կանցկացվի գերմանական Դյուսելդորֆ քաղաքում։

«Մենք արդեն մոտավորապես քառասուն երգ ունենք, բայց քանի որ հայտերի ներկայացման ժամկետը հունվարի 23-ն է տեղափոխվել, հուսով ենք, որ որքան էլ քիչ ժամանակ է մնացել նոր ստեղծագործություններ ներկայացնելու համար, մարդիկ կլինեն, ովքեր կցանկանան ներկայացնել իրենց ստեղծագործությունները»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էմմին։

Էմմին արդեն պայքարել է 2010թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար։ Այդ ժամանակ նա երգչուհի Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցն էր, ով հաղթեց ազգային ընտրության լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010 մրցույթում յոթերորդ տեղը զբաղեցրեց։

Այս տարի ՀՀՀ-ն որոշում է կայացրել Էմմիին ուղարկել մրցույթին՝ առանց որևէ ազգային ընտրության։
Անցած տարի Եվրատեսիլին չմասնակցելու փաստը մեկնաբանելիս՝ երգչուհին նշեց, որ ինքը հիշաչար չէ և ուրախությամբ ընդունել է Հանրային հեռուստաընկերության՝  այս տարի մրցույթին մասնակցելու առաջարկը։
Էմմին ավելացրեց, որ ինքը «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու մեծ հնարավորություններ ունի։

Էմմին ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։

2008թ.-ին հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ մրցույթում չորրորդ տեղն է զբաղեցրել՝ գերազանցելով իր երկրի նախորդ ներկայացուցիչների արդյունքները՝ Անդրեին (2006) և Հայկոյին (2007), ովքեր նախորդ մրցույթներում ութերորդ տեղն էին զբաղեցրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: