481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը կաջակցի Հայաստանին մարդահամարի անցկացման հարցում
10:51
20 Հունվարի 2011

Չինաստանը պատրաստ է վերանայել  Հայաստանում 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի անցկացմանը տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։

Գևորգյանը ղեկավարում է մարդահամարի կազմակերպման և անցկացման հանրապետական հանձնաժողովը։
Փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներին Չինաստանի կառավարության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նա տեղեկացրել է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ մարդահամարի անցկացմանն արդեն ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն են հայտնել և երախտագիտություն է հայտնել չինական կողմին` խնդրին արագ արձագանքելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կճշտվի և չինական կողմին կփոխանցվի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ցանկը:
ՀՀ հերթական մարդահամարը հանրապետությունում կանցկացվի 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ը։
Հայաստանի անկախության ձեռք բերելուց հետո առաջին մարդահամարն անցկացվել է 2001թ.-ի հոկտեմբերի 10-19-ը։ Ըստ այդ տվյալների, ՀՀ բնակչության թիվը 3,2 միլիոնից մի քիչ շատ է կազմել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: