482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց. Համարբերգ
19:37
19 Հունվարի 2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  մամուլի քարտուղարը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել  են թե համակարգում առկա խնդիրները, թե այն  ուղղություններն ու քայլերը, որոնք  ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները, և թե մարտիմեկյան իրադարձություններին հետևած գործընթացներին:

Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա  պայմաններին  ՀՀ արդարադատության նախարարը   տեղեկացրեց, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդունելով քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ արդարադատության նախարարի մտահոգություններն ու մոտեցումները, նկատեց, որ իր կարծիքով էլ «Բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց,  հաճախ ճիշտ և ավելի արդյունավետ է ազատազրկման   փոխարեն պատժի այլ ձևեր կիրառելը, ինչն  ընդունված է Եվրոպայում: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»,- խոսքում նշեց Թոմաս Համարբերգը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  մարդու իրավունքների հանձնակատարին  տեղեկացրեց  այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների /քրեական դատավարության և ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք/  մասին:  Անդրադառնալով դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների հանձնակատարը կարևորեց հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում  ներառված  դիտարկումները դատավարությունների ընթացքի և տեղ գտած թերությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարը փոխանցեց, որ  քրեական դատավարության  մասին նոր օրենքը և մյուս օրենսդրական ակտերը  մշակվում են  հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները:

Կողմերն անդրադարձան նաև  2008 թվականի  մարտի մեկին Երևանում տեղի ունեցած  իրադարձություններից  հետո դատապարտված և առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու , 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց Թոմաս  Համարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները և դրան հաջորդած գործընթացները պարզորոշ  ցուցադրեցին  այն բոլոր խութերը, որ կան  դատական, ոստիկանական  համակարգում, ուստի «Հենց նախարարի խնդիրն է գտնել և վերացնել  դրանք ծնող օրենսդրական պատճառները»: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: