478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պաշտոնը լքելու մտադրություն չունի
17:20
19 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը մտադիր չէ լքել պաշտոնը։ 

«Ես դեռ աշխատում եմ, և պաշտոնը թողնելու հարց դրված չէ իմ առջև։ Ես աշխատում եմ, և իմ աշխատանքով փորձում եմ առավելագույն օգուտ ցուցաբերել պետությանը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Լրագրողների խնդրանքով նախարարը նաև անդրադարձել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի հեռացմանը։

Վազգեն Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Հրաժարականի պաշտոնական պատճառները նշված չեն։

«Ստուգումների գործընթացը դեռ ավարտված չէ, և տվյալ հարցի շուրջ վերջնական հաշվետվություն չկա»,- ասաց Գրիգորյանը։

Այդ կապակցությամբ նախարարն ասաց, որ Վերահսկիչ պալատն արդեն ավարտել է ստուգումները և այժմ արդյունքների վերլուծման փուլն է անցկացվում՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ ստուգումներն անցկացվում են Ֆինանսների նախարարության աուդիտի մեթոդաբանության և հաշվապահության վարչության կողմից։
Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ մտադիր է վարչապետի հաստատմանը Սոցապահովագրության պետական հիմնադրամի ղեկավարի թեկնածություն ներկայացնել։

«Շատ կարևոր է, որ տվյալ պաշտոնում այնպիսի մարդ աշխատի, ով ծանոթ է աշխատանքին և արհեստավարժ է»,- պարզաբանեց նա։

Անցած տարվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կադրային վերադասավորումներ կատարեց գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: