480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-հունական բարեկամությունն իսկական եղբայրության է վերածվել. ՀՀ նախագահ
14:41
19 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-հունական փոխադարձ համակրանքը և բարեկամությունն իսկական եղբայրության է վերածվել, ի պատիվ հայկական պետության ղեկավարի և տիկին Ռիտա Սարգսյանի կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Հունաստանում է գտնվում։

Ըստ հայկական պետության ղեկավարի՝ պետական այցը  երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է:

Նա նշեց, որ  այն կխթանի դարավոր բարեկամությունը և հիմք կհանդիսանա բազմաոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:

«Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հին հույն պատմիչներ Քսենոփոնի, Հերոդոտոսի և այլոց երկերում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ու հայերի մասին»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Ըստ նրա՝ Հունահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում դեռ 5-րդ դարից։ «Բյուզանդական շրջանում հայերը մեծ կշիռ են ունեցել կայսրության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության:

«Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի»,- ասաց պետության ղեկավարը։

Նախագահը նշեց, որ այդ մարդկանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ` հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև:

«Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և ապակենտրոնացված մակարդակով»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով, տառապել օտար լծի տակ, բայց չեն հանձնվել, պահպանել են իրենց ազգային ինքնությունը,փայփայել մշակույթն ու լեզուն, մաքառումով նվաճել ազատ ապրելու իրավունքը:

«Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։

Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիա» երևույթը և բառն ինքնին»,- նշեց նախագահը։

Նա հիշեցրեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում և զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ: 

«Որպես ԵՄ անդամ` Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արևելյան Գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը»,- ասաց նախագահը։

Նա ավելացրեց, որ Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է։ «Տևական և ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա։ Առանց արժեքների ընդհանրության, միևնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկերացնել վստահելի համագործակցություն»,- ասաց նախագահը։

Նա բաժակ բարձրացրեց ի պատիվ Հունաստանի նախագահի, ի բարօրություն Հունաստանի Հանրապետության և հույն ժողովրդի և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: