478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում միակ մանկական հեռուստաալիքը կդադարի հեռարձակումը հունվարի 21-ից
14:34
19 Հունվարի 2011

Հայաստանում միակ մանկական հեռուստաալիքը՝ «Հայրենիք TV»-ն, կդադարի հեռարձակումը հունվարի 21-ից՝ թվային հեռարձակման նոր արտոնագրերի ուժի մտնելու օրվանից:

«Հայրենիք-TV» հեռուստաալիքը դադարում է հեռարձակումը, քանի որ նոր օրենսդրությամբ նախատեսված թվային հեռարձակման ռադիոհաճախականություններ ստանալու  հայտ չի ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողով:

«Նախատեսված է, որ «Հայրենիք-TV»-ն կմիանա «ԱՐ» հեռուստաալիքին, որը ևս ներառված է «Գրանդ Հոլդինգի» մեջ», - «Նովոստի-Արմեիա» գործակալությանը տեղեկացրեցին «ԱՐ» հեռուստաալիքից:

Հայաստանում միակ բարեգործական, մանկական ալիքը հայկական եթեր է մտել 2001 թ.-ին և «ԱՐ» հեռուստաալիքի և այլ ընկերությունների հետ միասին ներառված է «Գրանդ Հոլդինգի» մեջ, որի սեփականատերն է ձեռներեց Հրանտ Վարդանյանը:

«Ծրագրվում է, որ միավորումը թույլ կտա «ԱՐ» հեռուստաալիքին ներկայացնել հաղորդումների ավելի լայն շրջանակ և հեռուստադիտողի առջև հանդես գալ նոր լույսի ներքո», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:

«ԱՐ» հեռուստաալիքը իր մրցութային փաթեթում նախատեսել է նաև, որ «Հայրենիք-TV»-ի բոլոր հիմնական հաղորդումները և երեխաների սիրելի հերոսներն անպայման կմնան, սակայն արդեն «ԱՐ» հեռուստաալիքի եթերում:

Հայկական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ «Հայրենիք-TV»-ի գործունեության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մի քանի միլիոն դոլար: Հեռուստաալիքում ամբողջովին բացառված է կոմերցիոն գովազդը:

Հեռուստաալիքը հեռարձակում է հեքիաթներ, մուլտֆիլմեր և մանկական կինոֆիլմեր, սեփական արտադրության մարզական, գիտական, կրթական հաղորդումներ: Ալիքի հիմնական սկզբունքն էր առավելագույնս ցուցադրել էքսկլյուզիվ ծրագրեր, եթերում բացառված էր բռնության և դաժանության ներկայացումը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում հեռուստաալիքը փակելու մասին վերջնական որոշում է կայացվել, հանձնաժողովը չեղյալ է համարել հեռուստաալիքին հեռուստակենտրոնի հետ ռադիոռելեային կապի տրամադրման մասին 2009 թ.-ի իր որոշումը: Որոշումը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի հունվարի 21-ից, այն կապված է հեռարձակման արտոնագրի բացակայության հետ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը չհաջողվեց հեռուստաալիքի հիմնադիրներից ստանալ պաշտոնական մեկնաբանություններ ալիքի փակման կապակցությամբ, ինչպես նաև չհաջողվեց կապվել հեռուստաալիքի ղեկավար Կարեն Վարդանյանի հետ, ով գտնվում է Հայաստանից դուրս և կվերադառնա երկիր միայն շաբաթվա վերջում:

Հայաստանում դեկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքների համաձայն՝ թվային հեռարձակման արտոնագիր չեն ստացել «А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը և «ԱԼՄ» հեռուստաալիքը, իսկ մարզային հաճախականություններում՝ Գյումրիի «Գալա» ընդդիմադիր հեռուստաալիքը («Չապ» ՍՊԸ):

Թվային հեռարձակմանն անցնելու օրենքի համաձայն, Հայաստանում կստեղծվի թվային հեռարձակման ցանց, մասնավորապես Երևանում կգործի 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ 9 հեռուստաալիք և 4 ռադիոկայան: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: