482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի երկրում կրճատել մանկատան սաների թիվը
14:10
19 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011թ.-ին աշխատանքն ուղղված կլինի մանկատուն ընդունվող երեխաների թվի կտրուկ կրճատմանը, ասաց նախարար Արթուր Գրիգորյանը։

«Մենք կիրառելու ենք մեր բոլոր այն ծրագրերը, որոնք նպատաուղղված են մինչև մանկատուն մտնելը երեխաների հետ աշխատանքին, որպեսզի գործը դրան չհասնի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Այդ կապակցությամբ Գրիգորյանը պարզաբանեց, որ այդ աշխատանքում կներգրավվեն նախարարության համակարգում գործող ցերեկային կենտրոններն ու ինտերնատները, ինչպես նաև ընթացիկ տարում միջոցառումներ կանցկացվեն, որոնք կապված են խնամք իրականացնող ընտանիքների հետ, որպեսզի փորձենք երեխային զերծ պահել մանկատուն ընկնելուց։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2010թ.-ին երկու ցերեկային կենտրոններ 200 երեխաների ծառայություններ են տրամադրել, իսկ «Խնամակալ ընտանիքի» շրջանակներում մանկատան 23 սան 20 ընտանիքներում են դաստիարակվում։

Կենտրոնացված հաշվառման մեջ է առված որդեգրման ենթակա 179 երեխա և 385 որդեգրման հայտատու, 69 երեխա որդեգրվել է։ Բացի այդ, կենտրոնացված հաշվառման է առնվել ծնողական խնամքից զուրկ մնացած 324 երեխա։

Նախարարն ասաց, որ ՀՀ մանկատներում վերջին տարվա ընթացքում անցկացված ուսումնասիրությունն ու իրավիճակի վերլուծությունը վկայում են, որ այդ ոլորտում դեռ շատ աշխատանք կա անելու, նույնիսկ չնայած նրան, որ պետության կողմից մանկատներին ցուցաբերված աջակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում։

«Մենք որոշեցինք 2011թ.-ին մանկատների երեխաների կարգավիճակի, այդ երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակի, նրանց անապահովության աստիճանի մանրամասն ուսումնասիրություն անցկացնել, որից հետո պարզել երեխայի մանկատուն ընկնելու պատճառը»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ խոսքն այն երեխաների մասին է, որոնք զրկված են ծնողներից կամ ընտանեկան կարգավիճակից։

Ըստ Գրիգորյանի՝ ընթացիկ տարում աշխատանքները նպատակաուղղված են երեխային մանկատուն վերցնելու ընթացակարգի առավելագույն խստացմանը, ինչպես նաև մանկատնից երեխայի դուրս գալու ընթացակարգի հեշտացմանը:

Միաժամանակ նա նաև նշեց, որ վերջին տարիների վիճակագրությունը վկայում է, որ զգալիորեն աճել է հատուկ մանկատներ ընդունվող երեխաների թիվը։

«Եթե 2008թ.-ին հատուկ մանկատներում շուրջ 300 երեխա էր դաստիարակվում, ապա 2010թ.-ին նրանց թիվը մինչև 400-ի է հասել»,- ասաց նա։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ երկրում գործող յոթ մանկատներում շուրջ 810 երեխա է դաստիարակվում։ Մանկատների ընդհանուր թվից հինգն ընդհանուր են, իսկ երկուսը հատուկ ուղվածություն ունեն։ Ութ գիշերօթիկ հաստատություններում կա 784 երեխա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։