477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Հյուսիս-հարավ գազատարը. թերթ
12:27
19 Հունվարի 2011

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Հյուսիս-հարավ գազատարը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ թերթի՝ եթե հայկական կողմը մինչև վերջերս իր վտանգավոր հանգստությունն արդարացնելու համար հայտարարում էր, թե եթե Ադրբեջանը գնի հիշյալ գազատարը, Հայաստանը չի տուժի, քանի որ ռուսական գազի մատակարարումը երաշխավորված է միջպետական պայմանագրերով, ապա այժմ Բաքվից վերջին օրերին հնչող հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ նման պնդումներն առնվազն միամտություն են:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնաղ Աբդուլլաևը արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ գազատարի հետ կապված ընկերությունը սեփական ծրագրերն ունի:

Թերթը պնդում է, որ այս ծրագրերի իրագործման դեպքում Հայաստանը պարզապես կզրկվի գազատարով «երկնագույն վառելիք» ստանալու հնարավորությունից: Բանն այն է, որ Աբդուլլաևը հայտարարել է, որ SOCAR-ը գազատարը գնելու շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Վրաստանի հետ, և որ խողովակաշարն օգտագործվելու է Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) նախագիծը կյանքի կոչելու համար:

Ըստ այս նախագծի՝ ադրբեջանական գազը պետք է հասցվի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, ապա հեղուկ վիճակի վերածվելով՝ տանկերով հասցվի Ռումինիա:

Առայժմ անհասկանալի է, թե ինչպես կարող է հյուսիսից հարավ ձգվող խողովակաշարը օգտագործվել արևելքից դեպի արևմուտք գազի տեղափոխման համար, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն քննարկվում են գազատարի ապամոնտաժման տարբերակները:

Միաժամանակ Հայաստանում ամենավատ տարբերակը համարում են պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման պատրվակով գազամատակարարման տևական դադարացումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: