478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանում 2012 թ.-ին հայկական մշակույթի օրեր կանցկացվեն
10:41
19 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած այցելության ընթացքում տեղի է ունեցել երկկողմ կապերի և համագործակցության արմապնդմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը, երեքշաբթի հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Ստորագրվել են Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին ծրագիր:

«Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այցելել են նաև «Ակրոպոլիս» թանգարան, իսկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի պետական այցով այցելել է Աթենք:

Հունաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:

Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Երկուշաբթի Սարգսյանը եղել է Կիպրոսում, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատում:

ՀՀ նախագահը մասնակցել է հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը և հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահը հունվարի 20-ին կվերադառնա Երևան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: