483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Էմմին ելույթ կունենա Եվրատեսիլ-2011-ի առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին
19:06
18 Հունվարի 2011

Երգչուհի Էմմին, ով Եվրատեսիլ-2011 երգի մրցույթին ներկայացնելու է Հայաստանը, ելույթ կունենա առաջին եզրափակչում՝ մայիսի 10-ին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ 

«Ըստ նախօրեին կայացած պաշտոնական վիճակահանության՝ Ալբանիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Ադրբեջանի, Հունաստանի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Լիտվայի հետ մեկտեղ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում։ Հերթականությունը կորոշվի լրացուցիչ վիճակահանության ժամանակ»,- ասաց Գասպարյանը։

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթին, որը տեղի կունենա գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին։

Էմմին արդեն պայքարել է 2010թ.-ի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։ Այդ ժամանակ նա երգչուհի Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցն էր, ով հաղթեց ազգային ընտրության ժամանակ լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010 մրցույթում զբաղեցրեց յոթերորդ տեղը։

Այս տարի ՀՀՀ-ն որոշում է կայացրել առանց որևէ  ընտրության մրցույթին Էմմիին ուղարկելու մասին։

Ըստ պատվիրակության ղեկավարի՝ երգը, որը Հայաստանը կներկայացնի  Եվրատեսիլին, դեռ չի ընտրվել։

«Հունվարի 15-ն երգերի ներկայացման վերջնաժամկետն էր, սակայն մենք շարունակում ենք երգեր ստանալ, և մենք որոշեցինք երկարացնել ժամկետը մինչև հունվարի 23-ը, որպեսզի ընտրենք ամենաարժանի ստեղծագործությունը»,- ընդգծեց նա։ Գասպարյանն ավելացրեց, որ արդեն ավելի քան 30 երգ են ստացել։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։

2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։