486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ամենայն լրջությամբ հետևի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը
18:06
18 Հունվարի 2011

Հայկական կողմը պետք է ամենայն լրջությամբ և շրջահայացությամբ հետևի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով պատմական բացասական փորձը, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Քեմալական և բոլշևիկյան ռեժիմները ժամանակին պայմանավորվելով կիսեցին Հայաստանը: Դա ստիպում է մեզ լրջորեն և զգուշորեն մոտենալ նմանատիպ (ռուս-թուրքական) հարաբերություններին», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը:

Նա հիշեցրեց, որ Խորհրդային Միությունը Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն էր վարում, որի նպատակն էր դուրս բերել այդ երկիրը ՆԱՏՕ-ի կազմից: «Ժամանակակից Ռուսաստանը նման խնդիր իր առջև չի դնում, նա շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններով», - ասաց Սաֆրաստյանը:

Փորձագետի գնահատականներով՝ այնուամենայնիվ Մոսկվան և Անկարան դեռ քաղաքական մերձեցման չեն գնում բառի աշխարհաքաղաքական իմաստով:

Ռուս-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող իրավիճակը նա համարել է աշխարհառազմավարական զինադադար:

«Այսինքն, երկու պետություն փորձում են ժամանակավորապես մի կողմ դնել իրենց տարաձայնությունները՝ տնտեսական շահ ստանալու համար: Այս երկրներից յուրաքանչյուրը փորձում է ներկա իրավիճակից առավելագույն շահ քաղել: Չի կարելի բացառել, որ այդ հարաբերությունները կսրվեն, սակայն մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև այն, որ տնտեսական մերձեցմանը կհետևի քաղաքական մերձեցումը», - ընդգծեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Փորձագետի կարծիքով՝ հարկավոր է հաշվի առնել պատմական իրողությունները, այսինքն այն, որ երկու երկրները աշխարհաքաղաքական հակառակորդներ էին, մասնավորապես՝ Կովկասում, և այդ աշխարհաքաղաքական մրցակցությունը ոչ մի տեղ չի կորել:

Փորձագետը նաև նշեց, որ Թուրքիային դուր չեկավ հարավ-օսեթական պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, սակայն Անկարան ստիպված էր համակերպվել:

Փորձագետի կարծիքով՝ մեկ այլ խնդիր կապված է Սև ծովում երկու երկրների դիրքորոշումների հետ: «Առաջին անգամ Թուրքիայի սևծովյան նավատորմը ուժով գրեթե հավասարվել է Ռուսաստանի սևծովյան նավատորմին, և Մոսկվան քայլեր է ձեռնարկում իր դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ», - ասաց Սաֆրաստյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: