478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում
17:19
18 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Երևանում դեկտեմբերի 3-ին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեծ աշխատանք է կատարել և հայց է ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միություն: Եվ այսօր հայտնի դարձավ, որ որոշումն ընդունվել է մեր օգտին», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ մրցույթը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խոսելով Եվրատեսիլի անցկացման համար պահանջվող միջոցների մասին՝ ՀՀՀ-ի խորհրդի նախագահը ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության կանոնների համաձայն՝ ծախսվող գումարը չպետք է հրապարակվի մինչև մրցույթի ավարտը:

«Մրցույթը կֆինանսավորվի ինչպես ՀՀՀ-ի, այնպես էլ Եվրոպական հեռարձակողների միության կողմից: Մրցույթի պրոդյուսերը կլինի շվեդական մի կազմակերպություն», - նշեց նա:

Նախագծի համակարգող Գոհար Գասպարյանն իր հերթին հիշեցրեց, որ Մանկական Եվրատեսիլում չի գործում կանոնը, ըստ որի՝ հերթական մրցույթն անցկացվում է հաղթող երկրում:

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթել է 2010 թ.-ին Մինսկում անցկացված Մանկական Եվրատեսիլում:

«Այսպիսով, չնայած Հայաստանը հաղթել է 2010 թ.-ի Մանկական Եվրատեսլիում, երկրի ընտրության ժամանակ Հայաստանի հաղթանակը պայմանավորված էր միայն մեր հայտով և ներկայացված առաջարկներով», - ասաց Գասպարյանը:

ՀՀՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանն ընդգծեց, որ Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունը օրերս եղել է Հայաստանում և պարզապես հիացել է մարզահամերգային համալիրով:

«Մեր երկիրը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, և մենք կփորձենք կազմակերպել շոու, որը ոչնչով չի զիջի նախորդ եվրոպական մրցույթներին», - հայտարարեց Բունիաթյանը:

Նա նաև ավելացրեց, որ մրցույթին ակնկալվում է համաշխարհային մեծության աստղերի մասնակցությունը, սակայն չբացեց գաղտնիքը՝ նշելով, որ ամեն ինչ հայտնի կդառնա իր ժամանակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: