478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վաղուց փակուղում էր. փորձագետ
17:02
18 Հունվարի 2011

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, որն ընդունված է ֆուտբոլային դիվանագիտություն կոչել, արդեն վաղուց փակուղու մեջ էր, ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է Կիպրոսում կայացած ՀՀ նախագահի երեկվա ելույթը գործընթացի ավարտ համարել։ 

Նախօրեին ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք սուր քննադատություններ հնչեցրեց, մասնավորապես, Թուրքիային մեղադրելով երկկողմ հարաբերությսւնների նորմալացման գործընթացի տապալման մեջ:  Բացի այդ երկրի ղեկավարը նշեց, որ Թուրքիան, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:

«Դեռ անցած տարի մենք ականատես դարձանք, որ այդ գործընթացը գոյություն չունի»,- ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում երկխոսության, այլ ոչ թե նախապայմանների քաղաքականություն է ընտրել, սակայն Անկարան երկխոսության չգնաց և կրկին վերադարձավ շանտաժի քաղաքականությանը։

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի՝ հայկական դիվանագիտությունը արտաքին քաղաքականությունում շարունակում է քաղաքական ուղղությունը, որը դեռ անցած տարի է սկսել, որով պաշտպանում է երկրի շահերը Թուրքիայի հետ հարաբերություններում և բավականին ակտիվ ջանքեր է ներդնում ղարաբաղյան կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքն առաջին պլան մղելու ուղղությամբ:

«Հուսով եմ, որ այդ դիվանագիտական ուղղությունը նաև հետագայում կշարունակվի»,- ասաց Սաֆրաստյանը։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: