486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«ԱԼՄ» մեդիահոլդինգի ղեկավարը չի կարող ընդդիմադիր լինել. պատգամավոր
16:48
18 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԱԼՄ» մեդիահոլդինգի ղեկավար, «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը ոչ մի կերպ չի կարող ընդդիմադիր գործիչ լինել, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Նրա գործունեության ողջ ընթացքում, ինչպես նաև նրա վերջին կոչերում ես որևէ ընդդիմադիր բան չի տեսնում, նա հեղափոխության կոչ չի անում, պետությունը քրեականացված չի համարում: Նա ասում է՝ ոչ կոռուպցիային, ոչ անարդարությանը՝ ըստ էության կրկնելով նախագահի խոսքերը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ մարդիկ, ովքեր հավաքվում են Կարապետյանի հանրահավաքներին՝ ի պաշտպանություն «ԱԼՄ» հեռուստաալիքի, չեն կարող գաղափարախոսական ընդդիմություն լինել:

Երևանում, Վանաձորում, Գյումրիում արդեն անցկացվել են հանրահավաքներ՝ ի պաշտպանություն թվային հեռարձակման արտոնագրի չստացած «ԱԼՄ» հեռուստաալիքի: Հեռուստաընկերությունը կդադարի հեռարձակումը հունվարի 20-ին, երբ կլրանա նրա նախկին արտոնագրի ժամկետը: Կարապետյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մարզերում նոր ալիք չի բացի, ինչպես ավելի վաղ էր ծրագրում, այլ մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ՝ շփվելով ժողովրդի հետ:

«Միաժամանակ հարկավոր է նշել, որ այդ հանրահավաքները հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: Այստեղ հավաքվում են մարդիկ, քննարկում են իրենց խնդիրներն ու ցրվում են», - ավելացրեց պատգամավորը:

« А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունն ու «ԱԼՄ» հեռուստաալիքը դեկտեմբերի 16-ին կայացած հաճախականությունների բաշխման մրցույթի արդյունքում չեն ստացել թվային հեռարձակման արտոնագրեր: Իսկ «ԱԼՄ» հեռուստաալիքը հաճախականությունների համար պայքարում երկու միավորով զիջել է «Երևան» հեռուստաընկերությանը, որը հավաքել է 40 միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։