484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրենը ստանձնել է պաշտոնը
14:54
18 Հունվարի 2011

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ՀԷ) նոր գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեքշաբթի ստանձնել է պաշտոնը, հաղորդում է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի դեպարտամենտը:

Մամուլի հաղորդագրության համաձայն, «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ, նախօրեին Եվգենի Բիբինը նշանակվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

«Ընկերության նախկին ղեկավարը՝ Եվգենի Գլադունչիկը, կշարունակի իր աշխատանքը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունում` ստանձնելով բարձր պաշտոն», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ե. Բիբինը 47 տարեկան է: Նա ավարտել է Ռուդնյայի ինդուստրիալ ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է: Ինստիտուտն ավարտելուց հետո Բիբինը «Կազշախտորուդստորյում» (Ղազախստան, Կուստանայսկայա շրջան, ք. Ռուդնի) աշխատել է որպես տրեստի էլեկտրամեխանիկ:  90-ական թվականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարչական մարմիններում: Հետագայում նրա աշխատանքը կապված է եղել էներգետիկայի հետ, մասնավորապես՝ Բիբինը զբաղեցրել է «Կուստանայէներգո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, 2002 թ.-ից զբաղեցրել է «Բրյանսկէներգո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նախքան «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է «Վոլգոգրադ էներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

2003-2004 թթ.-ին ՌԴ կառավարությանն առընթեր Ժողտնտեսության ակադեմիայում «Ընկերության զարգացման կառավարում» ծրագրով դասընթացներ է անցել, 2005 թ.—ին պրոֆեսիոնալ վերապատրաստում է անցել «Կառավարման պետական համալսարան» բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության պետական ուսումնական հաստատությունում «Գործարար վարչարարության մագիստրոս - MBA» ծրագրով:

«Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետերը ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ռուսական ընկերությունն է, որը տիրապետում և կառավարում է Հայաստանի  միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը, ինչպես նաև հանրապետության տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է։

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն ռուսական ընկերություն է, որը մի շարք ակտիվների է տիրապետում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Մերձդնեստրում և Ֆինլանդիայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: