478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Սարգսյան
20:04
17 Հունվարի 2011

Հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ և փայլուն ապագա ունեն, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած իր այցի շրջանակներում:

«Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաև ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները:

Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարևոր խթան են այդ ուղղությամբ:

Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ինտենսիվությունը»,- ասաց Սարգսյանը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, տեղեկացրեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նախագահը գոհունակությամբ նշեց, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև: «Ինձ համար սա նաև անձնական նշանակություն ունի, որովհետև այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի»,- ասաց պետության ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ առևտրատնտեսական հարաբերություններում հավելյալ քայլեր կձեռնարկվեն համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար:

«Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման ոլորտներում»,- ընդգծեց Սարգսյանը:

Նախագահը բացառապես կարևորեց  երկու երկրների միջև ձևավորված ամուր մշակութային կապերի զարգացումը` մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: Նրա կարծիքով, ընդհանուր համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև կրթական կապերի ամրապնդումը, որտեղ էական գործոն է միջբուհական համագործակցության խորացումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: