482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Կիպրոսը համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել
19:10
17 Հունվարի 2011

Հայաստանի և Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դեմետրիս Խրիստոֆիասը երկուշաբթի երկկողմ համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, փաստաթղթին համապատասխան, կողմերը մտադիր են ակտիվացնել իրենց քաղաքական կապերը և համագործակցությունը բոլոր մակարդակներով` ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային կազմերպությունների շրջանակներում,

«Կողմերն ընդգծում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման հիման վրա հարևան պետությունների հետ առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում:

Հռչակագրի համաձայն՝ Հայաստանը գնահատում է Կիպրոսի Հանրապետության ստեղծագործական մոտեցումը և նախաձեռնություններն՝ ուղղված Կիպրոսի հիմնախնդրի լուծմանը և ափսոսանք է հայտնում, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ քայլերին:

Կիպրոսի Հանրապետությունն, իր հերթին, իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և շեշտում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառմանը դիմելու և բանակցությունների միջոցով` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա:

Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը ընդգծում են  իրենց տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ կողմերը համաձայնեցին, որ հավելյալ պայմաններ կարող են ստեղծվել առևտրային և տնտեսական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար:

Հռչակագրում  նշվում է նաև տարբեր բնագավառներում համատեղ ձեռնարկությունների և ընկերությունների ստեղծման աշխատանքներն ընդլայնելու անհրաժեշտությունը` նոր տնտեսական իրողությունների և փոխադարձ ներդրումների խրախուսման միջազգային չափանիշների համապատասխան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոս սկսվել է երկուշաբթի՝ նրա Կիպրոսի գործընկերոջ հրավերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։