478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Լեհաստանը 2011թ.-ի հուլիսից Բոլոնյան գործընթացի համանախագահներ կդառնան
18:07
17 Հունվարի 2011

2011թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանը և Լեհաստանը Բոլոնյան գործընթացի համանախագահներ կդառնան, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Եթե նախկինում Բոլոնյան գործընթացը հսկում էր ԵՄ-ում նախագահող երկիրը, ապա 2009թ.-ից համանախագահության սկզբունքն է գործում՝ ԵՄ նախագահ երկիր և Բոլոնյան գործընթացի մասնակից պետություններ, որոնք ԵՄ անդամ չեն (հերթականությամբ՝ այբուբենի կարգով)։

 «Այդ կապակցությամբ եվրոպական տարածքում միջոցառումների սեփական ծրագրի մշակման պարտականություններ են դրվում Հայաստանի վրա»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2011թ.-ին Բոլոնյան գործընթացում համանախագահության ծրագիր է մշակում։

«Մենք նման զարգացումը որպես միասնական եվրոպական կրթական տարածք Հայաստանի ինտեգրման ևս մեկ քայլ անելու հնարավորություն ենք դիտարկում»,- ընդգծեց նախարարը։

Բոլոնյան հռչակագիրը ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 18-ին՝ Իտալիայում, այժմ Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին՝ իր վրա պարտավորություն վերցնելով՝ մինչև 2010 թ.-ը դրա պահանջներին համապատասխանեցնելու բուհական և հետբուհական կրթությունը։ 2006 թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության  ոլորտում Բոլոնյան կոնվենցիայի սկզբունքների իրականացման ժամանակացույցը։

Երկրում արդեն աշխատանքներ են ընթանում՝ սերտիֆիկացման, կրթական ծրագրերի և առարկայական ծրագրերի վերանայման ազգային համակարգի մշակման ուղղությամբ՝ կրեդիտային համակարգ ներդնելու, բյուջետային նոր սխեմաների և ֆինանսական կառավարման մոդելների մշակելու նպատակով։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: