486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում պատերազմի վերսկսում թույլ չտալը 2011 թվականին պետք է հայկական դիվանագիտության առաջնահերթությունը դառնա. ԱԳՆ նախկին ղեկավար
17:29
17 Հունվարի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալը 2011 թվականին պետք է առաջնահերթություն լինի Հայաստանի արտաքին քաղաքականության համար, կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

«Մենք չպետք է պատերազմի վերսկսում թույլ տանք ոչ այն պատճառով, որ Ադրբեջանն այնքան ուժեղ է, որ Հայաստանը չի կարող նրա հետ պատերազմել, այլ այն պատճառով, որ որևէ հարց հայ մեկ զինվորի կյանքը չարժե»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Արզումանյանը:

Գնահատելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2010 թվականին՝ նախկին նախարարը նշեց, որ ոլորտում որևէ նվաճում չի եղել՝ ի հակառակ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հավաստիացումներին:

«Այսպես, Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտությունը, որի նպատակը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն էր, 2010 թվականի ապրիլին ձախողվեց, իսկ նախորդ տարում ղարաբաղյան հարցով զարգացումները զուտ իմիտացիոն բնույթ են կրել»,- ասաց Արզումանյանը:

Նրա կարծիքով՝ 2010 թվականի սկզբից տապալվեցին երկրի արտաքին քաղաքականության ոլորտի բոլոր քայլերը, որոնք նախատեսված էին Հայաստանի գործող նախագահի նախընտրական ծրագրով:

«Հայաստանի կարևորագույն հաջողություններից մեկն իշխանությունները համարում են Աստանայի հնգակողմ հայտարարությունը, այդ հայտարարությունը նույնպես չի կարելի նվաճում համարել, քանի որ այն ստորագրվել է «ազգերի ինքնորոշման իրավունք` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով» ոգով»,- ասաց նախարարը:

Դեկտեմբերի 1-2-ն Աստանայում անցկացվեց ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի արդյունքներով հնգակողմ հայտարարություն ստորագրվեց, որտեղ Ադրբեջանի նախագահն իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հստակ ասվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: 

Խոսելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ամփոփիչ զեկույցի մասին՝ Արզումանյանը նշեց, որ այդ զեկույցն առանձնացել է մակերեսայնությամբ և ոչ կոմպետենտությամբ:

«Լուրջ ուսումնասիրությունների փոխարեն մեզ ներկայացրեցին սովորական վիճակագրություն՝ ով քանի երկիր է այցելել, ինչ հյուրերն են եղել Հայաստանում և այլն: Հայաստանի ԱԳՆ-ն այսօր զբաղվում է մի բանով, որ ավելի հարիր է ինչ-որ PR քարոզչության, ոչ թե նախարչարությանը»,- ավելացևեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։