486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյանի թոռն իր պապի անվան դուդուկահարների մրցույթի առաջին դափնեկիրն է դարձել
15:40
17 Հունվարի 2011

Երիտասարդ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն իր պապի՝ դուդուկի համաշխարհային հռչակ վայելով վարպետ Ջիվան Գասպարյանի անվան մրցույթի առաջին դափնեկիրն է դարձել, ասաց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ջիվան Գասպարյանի անվան մրցանակի կազմակերպչական ղեկավար ղեկավար Դավիթ Ղազարյանը։

Ջիվան Գասպարյանի անվան մրցույթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից, անցել է 2010թ.-ի նոյեմբերին։ Այն ունեցել է շուրջ 40 մասնակից։

«18-30 տարեկան մասնակիցների շրջանում ոսկե մեդալը և 500 հազար դրամ (շուրջ 1400 ԱՄՆ դոլար) մրցանակ է ստացել Ջիվան Գասպարյանը... Դա միակ առաջին տեղն է։ Մրցույթի կանոնների համաձայն՝ մենք երկուական արծաթե և երկուական բրոնզե մրցանակակիրներ ունենք մինչև 17 և 18-30 տարիքային խմբում»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղազարյանը։

Ըստ նրա՝ 250 հազար դրամ (շուրջ 700 դոլար) մրցանակով 18-30 տարեկան խմբում մրցույթի արծաթե մրցանակակիրներ են դարձել Գեորգի Մինասյանն ու Արտակ Ասատրյանը Երևանից, իսկ բրոնզե մեդալներ են ստացել Իջևանից  Էդուարդ Մանուչարյանը և Երևանից Վաչե Փաշինյանը՝ 200 հազար դրամ (շուրջ 550 դոլար) դրամական մրցանակներ։

Բացի այդ, Գյումրիից Սուրեն Սամվելյանին և Քանաքեռավանից Հայկ Կարապետյանին 100 հազար դրամ (275 ԱՄՆ դոլար) խրախուսական մրցանակներ են շնորհվել։

Ինչ վերաբերում է մինչև 17 տարեկան խմբում մրցույթի հաղթողներին, ոսկե մեդալակիրներ են դարձել գյումրեցի Արտյոմ Բադալյանը՝ 300 հազար դրամ (822 ԱՄՆ դոլար), արծաթե մրցանակակիրներ են դարձել Արտաշատ քաղաքից տաղանդավոր եղբայրներ Վարդան և Գաբրիել Շահինյանները՝ 200 հազար դրամ (շուրջ 550 դոլար) դրամական մրցանակով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Հակոբ Կարապետյանը Երևանից, իսկ խրախուսական մրցանակ է շնորհվել Արսեն Պետրոսյանին Չարենցավանից։

Ջիվան Գասպարյանն իր հերթին նշեց, որ երաժշտական մրցույթների պատմության մեջ հազվադեպ է պատահում հայտնի երաժիշտների ժառանգների մասնակցությունը։ Մասնավորապես՝ Գասպարյանը նշեց ականավոր ջութակահար Դավիթ Օյստրախի որդուն, ով նաև ջութակահարների մրցանակի դափնեկիր է։

Դուդուկի վարպետն ընդգծեց, որ իր թոռը նաև իր աշակերտն է, ում հետ ինքն անձամբ է պարապել ավելի քան 12 տարի և լիովին փոխանցել դուդուկով նվագելու գաղտնիքներն ու փորձը։

ՌՀՄ և Համաշխարհային Հայ Կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանն իր հերթին նշեց, որ հունվարի վերջին տեղի կունենա գալա-համերգ՝ ինչպես մրցանակի դափնեկիրների, այնպես էլ վարպետ Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: