485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է օտարերկրացիների այցերը Արցախ՝ չնայած Ադրբեջանի խոչընդոտներին
14:49
14 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է օտարերկրացիների այցերը Արցախ՝ չնայած Ադրբեջանի խոչընդոտներին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ես կցանկանայի ողջունել բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ, չնայած այն բանին, որ ադրբեջանցիները կոչ են անում չայցելել և չծանոթանալ Արցախի հետ, ի հավատարիմ մնալ Ղարաբաղի հարցով ունեցած իրենց դիրքորոշոմանը: Արցախ այցելելու դեպքում ադրբեջանցիները սպառնում են Արցախ այցելածներին պերսոնա նոն-գրատա հայտարարել: Չնայած այս անհասկանալի դիրքորոշմանը՝ և լրագրողները, և քաղաքական, և մշակութային գործիչներն այցելում են Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու համար այն, ինչ իրականում տեղի է ունենում երկրում», - հայտարարեց Նալբանդյանը:

Ինչպես նշեց նախարարը, Ադրբեջանը փորձում է թաքցնել Արցախում գոյություն ունեցող իրավիճակը, փորձում է թաքցնել իր սուտը, կեղծիքներն ու հանցագործությունները, որոնք կատարվել են նրա կողմից Ղարաբաղում:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանը խոչընդոտում է նաև այցելություններին Նախիջևան, որը գտնվում է իր վերահսկողության տակ՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ նման կերպ Ադրբեջանը փորձում է թաքցնել աշխարհից հայկական խաչքարերի քանդումը, հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը:

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատունը ոչնչացվել է 1998-2005 թթ.-ին և վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի: Ոչնչացվել են հազարավոր ինքնատիպ հայկական խաչքարեր:

«Միգուցե նրանք, ովքեր կայցելեն Նախիջևան, հետո կհարցնեն, թե որտեղ է հայ ժողովուրդն ու ինչու նա այստեղ չէ», - հայտարարեց Նալբանդյանը:

Նախիջևանը պատմական Հայաստանի մի մասն է և գտնվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում՝ 1918-1920 թթ.-ին։ Խորհրդային ժամանակներում Նախիջևանը կամայականորեն բաժանել են Հայաստանից և հանձնել Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։