484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փախստականները Ադրբեջանի դեմ գույքի փոխհատուցման 1100 հայց են ներկայացրել Ստրասբուրգի դատարան
14:46
14 Հունվարի 2011

Հայ փախստականներն Ադրբեջանի դեմ թողած գույքի փոխհատուցման 1100 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Չորս տարի առաջ մենք նախաձեռնեցինք Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան հայկական փախստականներից Ադրբեջանի կառավարության դեմ մասնավոր հայցերի ներկայացման գործընթացը՝ երկրում թողած գույքի փոխհատուցման պահանջով»,- ասաց Եգանյանը։

Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ ներկայացվել է 1100 նման հայց, որոնք կազմվել են գույքի կամ բնակարանի մասին առկա փաստաթղթերի հիման վրա և միջինը գնահատվում են յուրաքանչյուրը 50-60 հազար դոլար։ 

Նա նշեց նաև, որ հայցերն արդեն քննության են առնվել, սակայն դեռևս վերջնական որոշում չի ընդունվել։

«Մենք դրական որոշման հույս ունենք, ինչը թույլ կտա նմանատիպ հայցեր ներկայացնել նաև այլ ընտանիքների համար, որոնք իրենց բնակարաններն ու ողջ գույքը թողել են Ադրբեջանում»,- ասաց Եգանյանը։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Հայ բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում և, մասնավորապես, Բաքվում՝ 1990 թվականի հունվարին։ Արդյունքում, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր են ժամանել  ավելի քան 360 փախստական-հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։