484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է իրավական բնութագիր տա Ադրբեջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը. ՀՀ ԱԺ պատգամավոր
14:18
14 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը  պետք է իրավական բնութագիր տա Ադրբեջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը, որը սկսվել է 1988 թ.-ին սումգայիթյան իրադարձություններով և շարունակվում է մինչ օրս հայկական հուշարձանների և մշակութային ժառանգության  ոչնչացմամբ, ուրբաթ լրագրողներին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

«Հայոց ցեղասպանությունը մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որից նա չի հրաժարվում և արդեն շարունակում է Բաքվում հայկական գերեզմանոցների, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման և հայկական արմատներ ունեցող անձանց հետապնդման տեսքով», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքերով՝ Բաքվի պաշտոնական քաղաքականության հետևանքով գրեթե կես միլիոն հայ վայրագ մեթոդներով տեղահանվել է Ադրբեջանից, զրկվել հայրենիքից, ունեցվածքից և բոլոր իրավունքներից, նրանց հիմնական մասը ապաստան է գտել Հայաստանում, այս ամենն այդպես էլ չի արժանացել միջազգային հանրության պատշաճ արձագանքին:

Նրա խոսքերով՝ վայրագության այդ ակտերը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող՝ միասնական պետության ձևավորման քաղաքականության հետևանքն են, նրանք իրենց ճանապարհին ոչնչացնում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև այլ ազգությունների ներկայացուցիչներին, ովքեր ևս շատ են տուժել Բաքվում տեղի ունեցած ջարդերից:

«Հայկական հասարակությունը չպետք է լռի նմանատիպ խնդրի մասին, նա պետք է գոյություն ունեցող փաստաթղթերի և փաստերի հիման վրա իրավական բնութագիր տա այդ իրադարձություններին, այդ թվում նաև պատասխանատվության ենթարկի ու պատժի այն քաղաքական ուժերին և առանձին անձանց, ովքեր պատասխանատու են Ադրբեջանում հայերի ջարդերի և իրավունքների ոտնահարման համար», - ասաց Ալավերդյանը:

Միաժամանակ նա նշեց, որ այդ իրադարձություններից հետո անցած ավելի քան 20 տարվա ընթացքում հայերի ոտնահարված իրավունքներից ոչ մեկը՝ ոչ ունեցվածքի, ոչ բարոյական իրավունքները չեն վերականգնվել:

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Հայ բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում և, մասնավորապես, Բաքվում՝ 1990 թվականի հունվարին։ Արդյունքում, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր են ժամանել  ավելի քան 360 փախստական-հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: