478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղի նկատմամբ իրատեսական չէ. զինվորական փորձագետ
13:54
14 Հունվարի 2011

Ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարությունները որևէ իրական և փաստացի հիմք չունեն, կարծում է զինվորական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Նմանատիպ հայտարարությունները մեզ համար սովորական են դարձել, և մոտ ապագայում պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր դատարկ  հռետորությունից»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Ջամալյանը։

Ըստ նրա` ռազմական գործողությունների վերսկսումն իրատեսական չէ, նախևառաջ, այն պատճառով, որ Ադրբեջանը որևէ ռազմական առավելություն չունի հայկական կողմի նկատմամբ։

«Հակառակը, 2010 թվականի ընթացքում Հայաստանի Զինված ուժերի ռազմական տեխնիկայի զինանոցը և հանդերձանքը էապես համալրվել է, մասնավորապես, դա վերաբերում է ռամզաօդային և հրթիռային տեխնիկային։ Ըստ էության, մենք չեզոքացրել ենք ադրբեջանական ԶՈՒ ուժեղ կողմերը՝ ՌՕՈՒ և հրթիռային զորքերը»,- ավելացրեց Ջամալյանը։

Փորձագետը նշեց, որ դեպքերի այսպիսի զարգացման դեպքում Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պրիմիտիվ ավանտյուրա։

Նա կարծում է նաև, որ 2011 թվականին առաջնային գծում տեղ գտած լարվածությունը չի նվազի, սակայն պետք չէ լուրջ հետևանքների սպասել, քանի որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, մանր դիվերսիաներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն արդարացնելու փորձ են։

«Ավելին ակնկալել պետք չԷ, նախևառաջ, այն պատճառով, որ հայկական բանակն ավելի զգայուն և ուշադիր է դարձել ամեն ինչի նկատմամբ, դա են ապացուցում 2010 թվականի ընթացքում ադրբեջանցիների տասնյակ դիվերսիաները, որոնք կասեցվել են հայ զինվորների կողմից»,- ասաց փորձագետը։

Իր հերթին Հայաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայաստանի ԶՈՒ ռազմական նոր քաղաքականություն են սկսել՝ կասեցման քաղաքականություն։

«Իհարկե, պետք չէ թերագնահատել հակառակորդին, նրանք իսկապես զինվում են, բազմապատկում են ռազմական բյուջեի չափերը, սակայն ամեն ինչում շտապում են, և արդյունքում՝ Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկայի, հանդերձանքի և սպառազինության մեծ մասը 25 տարի անց օգտագործման համար պիտանԻ չի լինի»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: