478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին
18:45
13 Հունվարի 2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի զինվորական դատախազության դատախազներին է ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին, հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Գ.Կոստանյանն ունի աշխատանքային մեծ փորձ դատաիրավապահ ոլորտում` աշխատելով մի շարք պատասխանատու պաշտոններում: Օգտագործելով այդ փորձը՝ առավել կզարգացնի մասնավորապես զինվորական դատախազության համակարգում իրականացվող բարեփոխումները, առավել կակտիվացնի զինվորական հանցագործությունների հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական  հսկողությունը, պետական շահերի պաշտպանությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը, դատավարության կողմերի իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ::

Նախկին զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար՝ Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում էապես բարելավվել է զինվորական դատախազության աշխատանքը՝ հատկապես բանակին պատճառված նյութական վնասների վերականգնման առումով, և համոզմունք հայտնել, որ նորանշանակ զինվորական դատախազը ոչ միայն կզարգացնի արձանագրված դրական միտումները, այլ նաև արդյունավետ քայլեր կձեռնարկի առկա թերացումները վերացնելու ուղղությամբ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել ՀՀ  նախագահի օգնականի պաշտոնից Գևորգ Կոստանյանին ազատելու և ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։