486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ձմեռ Պապի մասին ձմեռային հեքիաթի մրցույթի հաղթող է դարձել տատիկը
17:19
13 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Հայկական Ձմեռ Պապի (Կաղանդ Պապի) մասին ձմեռային հեքիաթի սիրողական մրցույթի հաղթող է դարձել ութսուներկու տարեկան Ժանետա Անանիկյանը, հայտարարեց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայաստան 2010 ձմեռային փառատոնի» նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը:

«Հայաստան 2010 ձմեռային փառատոնի» շրջանակներում 2010 թվականի ամռանը հայտարարված Կաղանդ Պապի մասին ձմեռային հեքիաթի մրցույթն անցկացվել է երեք անվանակարգերում՝ մանկապատանեկան տարիքի մասնակիցների, սիրողների և մասնագետների (պրոֆեսիոնալ սցենարիստների և գրողների) համար:

«Մրցույթն անցկացվեց երեք անվանակարգերում: Ժյուրին մանկապատանեկան տարիքի մասնակիցների անվանակարգում հաղթողներ չի առանձնացրել: Պրոֆոսիոնալ մրցույթի հաղթող է դարձել Նաիրա Եդիգարյանը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Նիզիբլյանը:

Բացի այդ, հատուկ մրցանակի արժանացավ «Տերյան» մշակութային կենտրոնը, որը մշակել էր Կաղանդ Պապի կերպարը:

Փառատոնի շրջանակներում հրատարակվել է նաև «Կաղանդ Պապ: Վերադարձ Ռիգելից» գիրքը, որի հեղինակն է Աստղիկ Սիմոնյանը:

Նա նաև նշեց փառատոնի շրջանակներում տոնածառերի ցուցահանդես-մրցույթի հաղթողների անունները՝ դրանք են «Այ Դի Էս» և «Ղողանջ» հասարակական կազմակերպությունները: «Այ Դի Էս»-ը նաև հատուկ մրցանակ ստացավ «Պողոսյան պարտեզներ» ընկերությունից:

Նիզիբլյանն ընդգծեց, որ դեկտեմբերի 25-ին տոնական երթով մեկնարկած փառատոնն իր դրոշի տակ հավաքեց մոտ 6500 մասնակիցների, ովքեր միջոցառմանն էին գալիս անապահով ընտանիքների երեխաների համար պատրաստած նվերներով:

Նա հատուկ ընդգծեց փառատոնի շրջանակներում հայ հայտնի երգիչների և պարային համույթների մասնակցությամբ դեկտեմբերի 25-29-նն անցկացված տոնական համերգները: Մասնավորապես, նշվեցին ArtVoices և Սուրեն Առուստամյանի հետ Շուշան Պետրոսյանի,  Exodus և Ռեինկառնացիա, The Beautified Project և Allen Time խմբերի, ինչպես նաև ժողովրդական գործիքների գորժիքավորմամբ DJ Vakcina-ի ելույթները:

Նիզիբլյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց «Orange Armenia» և «Աշտարակ Կաթ» ընկերություններին, որոնք աջակցություն ցուցաբերեցին փառատոնին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: