485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Սուդանի անկախության հռչակումը ղարաբաղյան հարցում հաղթաթուղթ կտա հայկական կողմին. փորձագետ
15:38
13 Հունվարի 2011

Հարավային Սուդանի անկախության հռչակման դեպում հայակական կողմը նոր հաղթաթուղթ կստանա ղարաբաղյան կարգավորման գործընթացում, կարծում է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Խոսքը որպես անկախ պետականության հռչակման հիմք ազգի ինքնորոշման իրավունքի կիրառման ևս մեկ նախադեպի մասին է»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Մարկարովը։

Ըստ նրա՝ Հարավային Սուդանում հանրաքվե անցկացնելու փաստը տվյալ իրավիճակում հայկական կողմի համար հատուկ կարևորություն չունի, քանի որ 19 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում արդեն կայացել էր հանրաքվե, որի արդյունքները բավականին հստակ և պարզ էին։

«Մեզ համար շատ կարևոր է հետաքրքիր միտումը, որը վերաբերում է որպես ժողովրդավարական տարր քաղաքական իրականության մեջ հանրաքվեի ներմուծմանը, և մենք տեսնում ենք, որ այդ գործընթացում ինքնորոշման իրավունքն առկա է ոչ թե որպես ինչ-որ սառեցված տարր, այլ որպես գործող հիմք, որն ակտիվորեն օգտագործվում է միջազգային իրավունքների շրջանակներում»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես նշել է ինքնորոշման իրավունքի կարևորությունը։

Մարկարովը նշեց, որ ԼՂՀ-ի համար շատ կարևոր է նաև գործողությունների ալգորիթմը, որն իր մեջ ներառում է 2005թ.-ին Հարավային Սուդանի և Օմար ալ Բաշիրի կառավարության միջև համաձայնությունը, որը հանրաքվեի անցկացում է նախատեսում այն դեպքում, եթե կողմերը միասնական դաշնային կառույցի ձևավորման վերաբերյալ համաձայնության չգան։

«Աֆրիկայի ընդհանուր միտումը միշտ եղել է ցանկացած միջոցով պահպանել այն սահմանները, որոնք գծել են եվրոպացիները՝ հաշվի առնելով ուժերի այն հարաբերությունը, որն այն ժամանակ եղել է մայրցամաքում եվրոպական այս կամ այն մետրոպոլիաների միջև, ինչի արդյունքում այսօր Աֆրիկայի սահմաններն արտացոլում են ոչ այնքան այս կամ այլ ազգերի բնակության տարածքները, որքան տվյալ ժամանակաշրջանում եվրոպական ուժերի դասավորությունը»,- ավելացրեց նա։

Փորձագետը կարծում է, որ Հարավային Սուդանի շուրջ իրադարձությունները միայն մեկ ընդհանրություն ունեն Կոսովոյի հետ՝ հանրաքվեի մեխանիզմը, սակայն Կոսովոյի դեպքում Սերբիան չի ճանաչել և երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը։

«Հարավային Սուդանում այսօր մենք արդեն 60 տոկոսանոց մասնակցություն ունենք հանրաքվեին, առաջիկա օրերին շուրջ 95 տոկոսանոց մասնակցություն է ակնկալվում, և մենք արդեն կկարողանանք գրանցել այն փաստը, որ հանրաքվեն կայացել է։ Հարավային Սուդանի բնակչության շուրջ 3.8-4 մլն-ն, ամենայն  հավանականությամբ, հուլիսին կհայտարարի իր անկախության մասին, և Աֆրիկայի քարտեզի վրա մենք ևս մեկ ճանաչված պետություն կտեսնենք»,- եզրափակեց  Մարկարովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: