482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի Ղարաբաղի հարցով հատուկ կոմիտեի աշխատանքը
14:21
13 Հունվարի 2011

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ կոմիտեի աշխատանքի վերսկսման դեպքում պետք է բոյկոտի կոմիտեի աշխատանքը, կարծում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ կոմիտեի ստեղծումը նախատեսված է ԵԽԽՎ 1416 բանաձևով, որում նշվում է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել են օգտագործել հակամարտության կարգավորման միայն խաղաղ միջոցներ, դատապարտում է ատելության ցանկացած դրսևորում Ադրբեջանի և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում։

Հատուկ կոմիտեն գործում էր մինչև նրա նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահը, սակայն արդեն 1,5 տարի է, ինչ չի որոշվում այդ պաշտոնի ղեկավարի թեկնածուի և կառույցի ձևաչափի հարցը:
«Ադրբեջանցի և թուրք պատվիրակների հայտարարություններով երևում է, որ ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն կփորձի անել ամեն ինչ, որպեսզի Վեհաժողովի հունվարի նստաշրջանի շրջանակներում Բյուրոյի նիստի ժամանակ վերջնական որոշում ընդունվի Ղարաբաղի հարցով հատուկ կոմիտեի աշխատանքը վերսկսելու մասին», - ասաց Զոհրաբյանը:

Միաժամանակ նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, որը նա ներկայացնում է, բացարձակապես անընդունելի է ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի ձևաչափից ԵԽԽՎ ձևաչափ տեղափոխելը:
«Եթե հունվարի 24-ին Բյուրոյի նիստի ժամանակ Չավուշօղլուն դե-յուրե վերականգնի հատուկ կոմիտեի աշխատանքը, ապա մեր գնահատականներով հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի և չմասնակցի նրա աշխատանքներին: Նման կոմիտե չպետք է լինի, և այս կարծիքը կիսում են պատվիրակության բոլոր անդամները՝ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը», «Ժառանգությունը»», - ասաց պատգամավորը:

Միաժամանակ Զոհրաբյանն ավելացրեց, որ Չավուշօղլուն և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործում են իրենց տանդեմը՝ ադրբեջանաթուրքական շահերի դաշտում գտնվող հարցերն առաջ տանելու համար:

Նա տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն պատրաստվում է հունվարի 24-28-ը նախատեսված  նստաշրջանին, որի ընթացքում նախատեսված է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ելույթը:
«Յուրաքանչյուր պատվիրակ երեք զեկույցի իրավունք ունի, և ես կօգտվեն դրանից և կբարձրացեն ղարաբաղյան խնդրի, փախստականների, Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի իրադարձությունների հարցը: Մենք պետք է ոչ միայն կարողանանք պատասխանել ադրբեջանական քարոզին, այլև ավելի նախաձեռնողական լինենք, որպեսզի պատասխան տանք Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցներում ներկայացվող ստին և համաշխարհային հանրությանը ցուցադրենք իրական փաստերը՝ առանց խեղաթյուրման», - ասաց պատգամավորը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: