478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին Հայաստանում ՃՏՊ-ի զոհերի թիվը 9,8%-ով նվազել է. ՃՊԾ տվյալներ
14:33
12 Հունվարի 2011

2010թ.-ի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Հայաստանում 293 մարդ է զոհվել, ինչը 32-ով պակաս է 2009թ.-ի համեմատ, հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։ 

«Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ի հետևանքով տուժածների թվի նվազման միտում է արձանագրվել։ Բացի այդ, ՃՏՊ-ի  հետևաքով անցյալ տարի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 2671 մարդ, ինչը 82-ով քիչ է 2009թ.-ի համեմատ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում ՃՏՊ-ների ընդհանուր թիվը ընթացիկ տարվա հունվարի 1-ին 1974 դեպք է կազմել (28-ով ավելի քիչ՝ 2009թ.-ի համեմատ)։

Սարգսյանը կարծում է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժածների թվի նվազման գործում  մեծ դեր են խաղացել առաջին հերթին զանգվածային տեղեկատվության միջոցները, որոնք տարվա ընթացքում հրապարակումների և հեռուստահաղորդումների միջոցով ճանապարհային երթևեկության կարգապահություն են ներդրել Հայաստանի հետիոտների և վարորդների մեջ։

«ՃՏՊ-ի հետևանքով տուժածների թվի նվազումը նաև կապված է խիստ կառավարման հետ, մասնավորապես՝ անվտանգության գոտիների պարտադիր օգտագործման մասին կառավարության որոշման և Հայաստանում ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատանքի հետ»,- նշեց Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 2008թ.-ի համեմատ վերջին երկու տարիների ընթացքում ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը 196-ով կրճատվել է: «Երկու տարիների ընթացքում մենք 200 մարդու կյանք ենք փրկել»,- ասաց նա։

Ըստ ՃՊԾ տվյալների՝ Հայաստանում 2010թ.-ին գրանցված ՃԵԿ խախտման շուրջ 728,6 հազար դեպք է գրանցվել, ինչը 53 հազար դեպքով գերազանցում է 2009թ.-ի ցուցանիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: