484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին օրերին Հայաստանում երեք ինքնասպանություն է տեղի ունեցել. թերթ
14:03
12 Հունվարի 2011

Վերջին օրերի ընթացքում Հայաստանում երեք ինքնասպանություն է տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Հրատարակության համաձայն՝ դրանցից երկուսը սիրայիան հողի վրա է տեղի ունեցել, իսկ երրորդը՝ կենցաղային։

Մասնավորապես՝ հունվարի 9-ին 18-ամյա Ռաֆիկ Տ.-ն կախվել է Չարենցավանի իր ծնողների տանը։

Հանգուցյալի հարևանները տեղեկացրեցին, որ նա հույսեր ներշնչող ֆուտբոլիստ էր։ Ռաֆիկի հարազատները տեղեկացրեցին, որ տվյալ արարքի պատճառն անպատասխան սերն է եղել։

Դրանից մեկ օր առաջ Երևանում նույնպես ինքնասպանության դեպք է եղել անպատասխան սիրո հողի վրա։ Հունվարի 8-ին Դավիթաշենի կամրջից ցած է նետվել 17-ամյա մի երիտասարդ, որի անունը չի նշվում։ Ընդամենը մեկ ամիս հետո պետք է լրանար երիտասարդի 18-ամյակը։

Հերթական ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կոտայքի մարզում։ 59-ամյա Աշոտ Գ.-ն կախվել է իր տանը։ Սկզբում դիակի զննությունից հետո ենթադրություն էր առաջացել, որ տեղի ունեցածը իրականում ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն, քանի որ դիակի վրա բազմաթիվ վնասվածքներ և կտրվածքներ են եղել, սակայն ավելի ուշ հաստատվեց հենց ինքնասպանության փաստը։ Կատարվածի լրիվ պատկերը բավական արագ է բացահայտվել։

Այսպես, ինքնասպանությունից մի քանի օր առաջ հանգուցյալը վիճել է կնոջ հետ։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, արդյունքում Աշոտը կնոջը ծեծել է ՝ լուրջ կոտրվածքներ հասցնելով, իսկ վերջինս փորձելով իրեն պաշտպանել՝ վնասել է ամուսնուն։ Հենց այդպես էլ բացատրվում է ինքնասպանի դիակի վրա հայտնաբերված վերքերի առկայությունը։ Դրանից հետո, հենց որ կինը փախել է տնից, նա խոհանոց է գնացել և կախվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: