+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հունվարի 14-ին աղջիկների ձմեռային ճամբար է մեկնարկում
13:12
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ««Աղջիկների երկիր» շարժման հիմնադրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հունվարի 14-23-ը Ծաղկաձորում 13-18 տարեկան աղջիկների համար ձմեռային ճամբար կկազմակերպվի, տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը:

«Նախորդ տարվա սեպտեմբերին մեկնարկած ծրագիրն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ մեր երկրում դաստիարակել պատասխանատու քաղաքացիների: Ծրագրին կմասնացկի 77 աղջիկ՝ 7-ական հանրապետության մարզերից և յոթը մայրաքաղաքից», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ ծրագիրը նպատակ ունի նաև բարձրացնել գեղեցիկ սեռի պատանի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը Հայաստանում կառավարման համակարգի, ժողովրդավարության, իրենց իրավունքների և պարտավորությունների մասին, ամրապնդել վստահությունը, երկրով հպարտությունն ու սերը:

«Բացի այդ, ծրագրի ևս մեկ նպատակն է կապեր հաստատել Երևանում և մարզերում բնակվող աղջիկների միջև, ինչի արդյունքում նրանք կկարողանան ծանոթանալ, տեղեկանալ համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվել սեփական փորձով, ձեռնարկել համատեղ քայլեր համայնքների ամրապնդման ուղղությամբ», - ավելացրեց նա:

Ինչպես նշեց ասոցիացիայի ղեկավարը, ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տարատեսակ դասընթացներ, սեմինարներ, մրցույթներ, բանավեճեր, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների և հաջողակ կանանց հետ, ովքեր կներկայացնեն իրենց փորձը:

«Այս ծրագիրը կավարտվի 2011 թ.-ի հունիսին, սակայն ծրագրվում է այն շարունակել, քանի որ հաջորդ փուլերում նախատեսվում է ծրագրեր իրականացնել համայնքներում, ներգրավել ավելի մեծ թվով աղջիկների, ինչպես նաև խրախուսել միջհամայնքային և միջմարզային բնույթի տարբեր միջոցառումներ»,- նշեց նա:

««Աղջիկների երկիր» շարժման հիմնադրումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատա ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: