484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ժողովրդական ավանդույթների վերածնման նոր քաղաքականություն է անհրաժեշտ. ազգագրագետ
16:10
11 Հունվարի 2011

Հայաստանում անհրաժեշտ է ժողովրդական ավանդույթների վերածնման նոր մշակույթ ներմուծել, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ 

Մասնավորապես ազգագրագետը նշեց Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոնակատարությունը։

«Այսօր միավորվել են տոնի և խնջույքի հասկացությունները, և Նոր տարին այս ամենի գագաթնակետն է։ Առատ տոնական սեղանն ի սկզբանե չի համապատասխանել հայկական ազգային ավանդույթներին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խառատյանը։

Մասնավորապես նա նշեց, որ Նոր տարվա տոնակատարությունը համընկել է Սուրբ Ծննդի պասի հետ, և սեղանին դրված ուտելիքը պետք է բուսական լինի։

Խառատյանն ընդգծեց, որ այսօր ժամանակակից հայկական հասարակության մեջ առատ սեղանը փոխարինում է տոնական տրամադրությանն ու ուրախությանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է թեկուզ արդիականացված տեսքով վերածնել որոշ հին հայկական ավանդույթներ։ Մասնավորապես ազգագրագետն ընդգծել է տանը թարմ ջուր հավաքելու ավանդույթը՝ թափելով հինը, դռները բաց թողնելը Նոր տարին դիմավորելիս, ինչպես նաև Նոր տարվա շեմին գուշակություն անելը։

Նոր տարվա տոնակատարության պատմությունը խոսելիս Խառատյանը նշեց, որ քրիստոնեական սովորույթների համաձայն, որոնք հաստատվել են դեռ 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմոն Երևանցի (1763-1782) Կաթողիկոսի կողմից, Նոր տարվա տոնակատարությունը պետք է համընկնի Քրիստոսի Ծննդի հետ, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին։

Ինչ վերաբերում է հունվարի 1-ին Նոր տարվա տոնակատարությանը, որը մոտ 100 տարվա պատմություն ունի, ըստ նրա՝ այդ ավանդույթը եկել է արևմտահայերից, այն ժամանակ, երբ Նոր տարին արևելահայերն ավանդաբար համարում էին Նավասարդը, որը տոնում էին օգոստոսի 11-ին։

Այդ կապակցությամբ կոմպոզիտոր և երաժիշտ Լիլիթ Պիպոյանը, ում ստեղծագործությունը այլընտարնք է ավանդական ժողովրդական, դասական, հոգևոր և փոփ երաժշտությանը, նշեց, որ անհնար է ժամանակակից հայկական հասարակության մեջ արհեստականորեն ներմուծել հին ժողովրդական ավանդույթները։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տոներին հոգևորություն հաղորդելու համար անհրաժեշտ է ոչ թե ինչ-որ իրենց սպառած ավանդույթներ պահպանել, այլ առողջացնել հասարակությանն ընդհանրապես: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: