478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի առաջին եռամսյակում
14:58
10 Հունվարի 2011

Հայաստանում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը նախատեսվում Է շահագործման հանձնել 2011թ.-ի առաջին եռամսյակում, երկուշաբթի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանը։

Ինչպես հաղորդվում է ըկներության մամուլի հաղորդագրության մեջ, Հարությունյանը նշել է, որ 2011թ. ընկերության համար առանձնանալու է հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտով: «Բլոկի թողարկումը նախատեսվում է առաջին եռամսյակում, ինչն արդեն փաստում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս մասշտաբային ներդրումային ծրագիրը լիարժեք դարձնելու և ռազմավարական նպատակին ծառայեցնելու համար Հարությունյանը կարևորել է հենց այսօրվանից էլեկտաէներգիայի արտահանման շուկաներն ուսումնասիրելու հարցը:

Նա ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ամփոփել 2010թ. կատարված աշխատանքները և հաշվետվություններ պատրաստել դրանց վերաբերյալ, մասնավորապես, ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև ներկայացնել 2011թ. ծրագրերը և համապատասխան քննարկումներ կազմակերպել նախատեսվող նախագծերի շուրջ:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց ֆինանսական կարգապահության և ծախսերի օպտիմալացման հարցերին, ինչպես նաև կորուստների նվազեցման ուղղությամբ տարվող միջոցառումներին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Վալերի Գոլուբևը, Հրազդան ՋԷկ-ի 5-րդ էներգաբլոկը, որը շինարարության փուլում է գտնվում, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի՝ որպես հանրապետության գործընկերոջ, և ողջ Հարավային Կովկասի համար։ Ըստ նրա տեղեկատվության՝ այդ նախագծում «Գազպրոմի» ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 460 մլն դոլար է կազմում։

ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքները ծրագրված էր ավարտել 2010թ.-ի սեպտեմբերին։ Շինարարությունն իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:

Հրազդան ՋԷԿ-ը ՌԴ-ի սեփականությանն է փոխանցվել Հայաստանի պետական պարտքի մասի մարման հաշվին՝ 31 մլն դոլար չափով։ 2006թ.-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև համաձայնագիր է կնքվել, որի համաձայն՝ «ՀայՌուսգազարդը» Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ակտիվներ է ձեռք բերել՝ պարտավորվելով ավարտին հասցնել  դրա շինարարությունն ու արդիականացումը։

«Հրազդան-5» ծրագրի իրականացումն կապված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության հետ, որը կարևոր նշանակություն ունի։ Մասնավորապես, համաձայնագրի համաձայն՝ էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ և Հայաստան ներմուծվող իրանական գազի համար վճարման միջոց կդառնա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: