484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նոր նախարարին
12:09
10 Հունվարի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նոր նախարար Սերգո Կարապետյանին։

«Սերգո Կարապետյանը լավ ծանոթ է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին։ Մենք երկար տարիներ սերտորեն համագործակցել ենք նրա հետ, երբ գործը վերաբերերել է գնումների գործընթացին, գյուղատնտեսության ոլորտում առկա  իրավիճակի քննարկմանը»,- ասաց վարչապետը։

2010թ.-ի դեկտեմբերի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել։ Նախագահի մեկ այլ հրամանով գյուղատնտեսության ղեկավարի պաշտոնից ազատվել է Գերասիմ Ալավերդյանը։

Ըստ Սարգսյանի՝ Կարապետյանը Հայաստանի խոշորագույն վերամշակող  ձեռնարկությունն է ղեկավարել («Նովոստի-Արմենիա»- Արտաշատի «Արտֆուդ» պահածոյի գործարան), որն առաջինն է անցել արդիականացված արտադրության, և ընկերության հաջողությունների զգալի մասը կախված է եղել նրա ղեկավարությունից, փորձից։

«Սերգո Կարապետյանը քննություն է անցել և ապացուցել, որ գյուղատնտեսության ոլորտի գիտակ է։ Եվ դա պետք է դառնա այն բանի երաշխիքը, որ նա արագ աշխատանքի հունի մեջ կմտնի և կկարողանա իրականացնել այն բարեփոխումները, որոնք մենք ակնկալում ենք այդ ոլորտում»,- նշեց վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Ալավերդյանը  ղեկավարել է գերատեսչությունը Հայաստանի գյուղատնտեսության համար չափազանց դժվար ժամանակներում։

«Հուսով եմ, 2011թ.-ին չեն կրկնվի 2010թ.-ի ծանր պայմանները, և գյուղատնտեսությունում այլևս նման անկում չի լինի»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: