482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի վրա է կազմվում. դեսպան
19:59
29 Դեկտեմբերի 2010

Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը որակական  նոր մակարդակի վրա է կազմվում, ասվում է Ամանորի և Ծննդյան Տոների կապակցությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու՝ հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Անցած 2010թ. բարենպաստ էր Լեհաստանի և Հայաստանի համար: Որակական նոր մակարդակի վրա է կազմվում քաղաքական երկխոսությունը, ինչի  վկայությունն է   ԼՀ վարչապետ Դոնալդ Տուսկի և ԼՀ Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հայաստան, ինչպես նաև ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար  Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Ոստիկանության պետի  այցը Լեհաստան»,- ասվում է ուղերձում:

Ռաչինսկին նաև հիշեցրել է, որ Հայաստանն այցելեցին «Սոլիդարնոստ»-ի  լեգենդ` Ադամ  Միխնիկը և լեհական տնտեսական  ռեֆորմների  ստեղծող` Լեշեկ Բալցերովիչը:

«Աճում է Լեհաստանի և Հայաստանի  միջև  տնտեսական համագործակցությունը, որի ապացույցն է  լեհական արտադրանքի չթուլացող համբավը և լեհական ֆիրմաների ակտիվ գործունեությունը: Անցնող տարում  սկիզբ դրվեց Երևան-Վարշավա անմիջական  օդային կապի բացմանը LOT լեհական ավիաուղիների կողմից»,-նշվում է ուղերձում:

Ըստ դեսպանի, լեհական ֆիրմաները հետաքրքիր առաջարկներ ներկայացրին իրենց հայ գործընկերներին: Ecotech Polska - ն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ ստորագրեց փաստաթուղթ`կապված Նուբարաշենի վտանգավոր թափոնների վնասազերծման խնդիրների հետ:

Դեսպանը նաև նշեց երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացումը:

«Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված  Շոպենի տարին  երկու երկրների միջև մշակույթի բնագավառում համագործակցության մեծ պոտենցիալի վառ օրինակ էր»,- նշվում է ուղերձում:

Ռաչինսկին հիշեցրել է, որ 2011թ. հունվարին լրանում է  Երևանում ԼՀ դեսպանության գոյության տասնամյա հոբելյանը:  «Վստահությամբ, որ այդ սիմվոլիկ տարեթիվը Լեհաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոր փուլ կբացի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ հավատով լեցուն, երջանկություն ու հաջողություններ եմ մաղթում ողջ հայ ժողովրդին»,- ասվում է ուղերձում:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։