484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Չորրորդ իշխանությունը անկախ Հայաստանի կարևորագույն նվաճումներից է. խոսնակ
15:38
29 Դեկտեմբերի 2010

Չորրորդ իշխանությունը անկախ Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ շնորհավորելով ԶԼՄ ներկայացուցիչներին ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Ես` որպես քաղաքացի և որպես քաղաքական գործիչ, իրապես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքով ևս մեկ ամուր քար դնի մեր վաղվա ավելի՛ լավ ու ավելի՛ հզոր Հայաստանի կառուցման հիմքում»,- ասաց Աբրահամյանը։  

Նա միաժամանակ նշեց, որ օրենսդիր իշխանության և չորրորդ իշխանության նպատակն ու շարժիչ ուժը մեկն է՝ ունենալ արդար և ժողովրդավարական պետություն, ունենալ   բարեկեցիկ հասարակություն։

«Ընդամենը գործիքներն են տարբեր։ Ձեր գործիքը բառն է և խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր և ազդեցիկ զենքը։ Բառը, խոսքը, կարող է պաշտպանել արդարությունը, պաշտպանել գեղեցիկն ու բարին, և բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո, ձեր ուժը ձեր բառի և խոսքի մեջ է, բայց վստահ եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ուժեղ և ազդեցիկ կարող է լինել միայն ճշմարիտ և անաչառ խոսքը։ Որովհետև միայն անաչառ և արդարամիտ  լրատվամիջոցը կարող է ազդել հասարակական կարծիքի վրա և  կարող է ձևավորել նույն այդ հասարակական կարծիքը»,- ասաց խորհրդարանի ղեկավարը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ հարգում և գնահատում է բոլոր այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։

«Եվ պատահական չէ ասված, որ անաչառ մամուլը  թթվածնի նման է՝ երբ այն կա՝ կարծես թե չես զգում, իսկ երբ չկա՝ սկսում ես շնչահեղձ լինել»,- ասաց խոսնակը։   

Աբրահամյանը նշեց նաև, որ սթափ է վերաբերում ցանկացած, անգամ ամենաարմատական քննադատությանը, եթե այն անաչառ է և իր հիմքում ունի փաստ, այլ ոչ  թե զրպարտանք։

«Իսկ երբ հանդիպում եմ զրպարտանքի, հավատացեք, հումորով եմ վերաբերում, և հիշում եմ Շարլ դը Գոլին, որին երբ հարցնում են, թե ինչպե՞ս է ձեր առողջությունը, պատասխանում է՝ «Տեղյակ չեմ, ես դեռ այսօրվա մամուլին չեմ ծանոթացել»,- ասաց Աբրահամյանը։

Կարևորելով ԶԼՄ-ների աշխատանքը և համատեղ գործունեությունը՝  նա վստահություն հայտնեց,  որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի ևփոխվստահության մթնոլորտում:

«Լինենք հանդուրժող միմյանց տեսակետների և կարծիքների հանդեպ, բայց ոչ  երբեք` թերությունների։ Քանզի անաչառ քննադատությունը, իմ վստահ համոզմամբ, պետության գործունեությանը խթանող պարտադիր և անհրաժեշտ պայման է: Վստահ եմ, որ ձեր գործունեությունը հենց ա՛յս նպատակադրումն ունի»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը։

 

Աբրահամյանը լրագրողներին վճռականություն մաղթեց միշտ ասելու և պաշտպանելու ճշմարտությունը,  ցանկացավ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն և լավատեսություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: