486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հաջորդ տարին հայերի համար հայ-թուրքական գործընթացում հիասթափության տարի կլինի
14:57
29 Դեկտեմբերի 2010

Հաջորդ տարին հայ-թուրքական գործընթացում պասիվության տարի կլինի, թուրքերի համար խորհրդարանական ընտրություններից՝ հույսի և հայերի համար՝ հիասթափության տարի կլինի, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«2010 թվականը հայ-թուրքական հարաբերություններում անկման տարի էր... 2011 թվականն ավելի պասիվ կլինի, այն լի կլինի հույսերով թուրքերի համար` կապված խորհրդարանական ընտրությունների հետ և հիասթափության տարի կլինի հայերի համար»,- ասաց Շաքարյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։
 
Խոսելով Թուրքիայում 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Շաքարյանը նշեց, որ հայ-թուրքական գործընթացի պահպանման համար դրանցում պետք է հաղթեն գործող իշխանությունները, որոնք ավելի ընդունակ են շարունակելու գործընթացը։

Թուրքագետը հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների համար 2010 թվականը սկսվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից, որը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրությունները երկրի Հիմնական օրենքին համապատասխան ճանաչեց, սակայն փաստեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նշանակում նրա ճանաչումը և Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ պայքարից հրաժարում։

«Դատարանի որոշումը հայկական դիվանագիտության պատասխանն էր Թուրքիային... Դատարանի որոշման մեջ պատասխան կա, որ հարաբերությունների բարելավման գործընթացը կապված է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ և որ Հայաստանը հենց այնպես չի հանձնվի»,- ընդգծեց նա։

Հայ-թուրքական գործընթացի համար առավել նշանակալի իրադարձությունների թվում Շաքարյանը նշեց Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում Պուտինը հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը և հայ-թուրքական գործընթացը տարբեր գործընթացներ են, և «չարժե երկու հարցերը միախառնել»։

2010 թվականի կարևոր իրադարձությունների թվում նա նշեց նաև, մասնավորապես, թուրք վարչապետի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վաշինգտոնում ապրիլի 12-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։