482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Զինված ուժերը 2010 թ.-ին պատվով ապահովեցին պետության պաշտպանությունը. ՀՀ պաշտպանության նախարար
14:16
29 Դեկտեմբերի 2010

Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը՝ ՀՀ զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը՝ պետության պաշտպանության ապահովումը, նշվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձում:

«Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները: 2010 թ.-ին հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ», - նշվում է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձում:

Պաշտպանության նախարարը նշել է, որ անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները:

Օհանյանի խոսքերով՝ այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը:

«2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Արդիականացվել և հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան: Ընդլայնվել է ռազմական համագործակցությունը թե ՀԱՊԿ, և թե ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ», - նշվում է ուղերձում:

Օհանյանը նշել է, որ ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ  զորավարժությունների:

«ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում և թե Աֆղանստանում», - նշվում է ուղերձում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։