484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ավելի ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսել. փորձագետ
13:23
29 Դեկտեմբերի 2010

Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսելը, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Մեզ համար լավագույն տարբերակն է հայ-թուրքական գործընթացը սկսել զրոյից: Սակայն չեմ կարծում, որ դա հնարավոր է: Հայ-թուրքական գործընթացը կամ կշարունակվի, կամ էլ կդառնա երկրորդ արձանագրության կնքման հիմք, սակայն կատարված աշխատանքը չի կորչի», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլի 22-ին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:

Ինչպես կարծում է քաղաքագետը, Հայաստանն ու Թուրքիան պետք է բազմաթիվ հարցեր քննարկեն, որոնք միայն Հայոց ցեղասպանության փաստի հետ չէ, որ կապված են: Շաքարյանը նշեց, որ դեմ չէ Ցեղասպանության հարցի շուրջ պատմաբանների խմբի ստեղծմանը, սակայն ընդգծեց, որ այն պետք է քննարկի ոչ թե Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը, այլ այն, թե ինչպես է այն տեղի ունեցել, և կարո՞ղ են հայերը փոխհատուցում ստանալու հույս ունենալ, և եթե այո, ապա ո՞վ է վճարելու փոխհատուցումները՝ պաշտոնական Անկարա՞ն, թե՞ հայկական փողերով աշխատող ընկերությունները:

«Բացի Հայոց ցեղասպանությունից դեռ շատ այլ հարցեր կան, որոնք հարկավոր է քննարկել: Ցավոք, հայկական հասարակությունը կենտրոնացել է Ցեղասպանության հարցի վրա», - նշեց նա:

Շաքարյանը հիշեցրեց, որ Ստամբուլի ամենահարուստ փողոցում՝ Իստիկլյալում, մինչև ХХ դարի 40-ական թթ.-ը բնակվում էին հայեր, որոնց ունեցվածքը պատերազմի տարիներին առգրավվեց իշխանությունների կողմից: Ինչպես ընդգծեց փորձագետը, այս դրվագը չի վերաբերում Օսմանյան կայսրության գործողություններին, և շատ ավելի իրատեսական է փոխհատուցում պահանջել հայերի այդ կատեգորիայի համար:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: