487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ կատվի տարին բարենպաստ կլինի հայկական դիվանագիտության և բիզնեսի համար. աստղաբան
13:08
29 Դեկտեմբերի 2010

Գալիք 2011 թվականը, որը ըստ արևելյան հորոսկոպի՝ կանցնի Սպիտակ կատվի նշանի ներքո, հատկապես բարենպաստ կլինի հայկական դիվանագիտության և բիզնեսի զարգացման համար, կարծում է նկարիչ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

«Քաղաքական տեսանկյունից տարին ակտիվ կլինի դիվանագիտության ոլորտում: Տարին կարևոր կլինի նաև ԶԼՄ-ների համար: 2011 թ.-ին խոսքն առանձնահատուկ նշանակություն կունենա», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

Աստղաբանի խոսքերով՝ գալիք տարում առանձնահատուկ քաղաքական փոփոխություններ կամ բախումներ չեն սպասվում:

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, հին հայկական արևային օրացույցի համաձայն՝ գալիք տարին կանցնի Երկվորյանի նշանի ներքո և հատկապես բարենպաստ կլինի հորոսկոպի այդ նշանի տակ ծնվածների համար:

Նրա խոսքերով՝ լինելով ջրի տարերքի տարի՝ 2011 թ.-ը կարող է իր հետ բերել ջրհեղեղներ, ցունամիներ և այլ բնական աղետներ:

Նա ընդգծեց, որ տարին կանցնի կանանց և տղամարդկանց մոլորակներ Վեներայի և Մերկուրիի ներդաշնակ ազդեցության տակ, ինչը դրական կազդի ռոմանտիկ ամուր հարաբերությունների ստեղծման և ընտանիքի ամրապնդման վրա:

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կարելի է լուծել բազմաթիվ ընտանեկան խնդիրներ: Միաժամանակ հունվարի 21-ից մինչև փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածը կարող է բազմաթիվ անախորժություններ բերել ագահ և ընչաքաղց մարդկանց համար:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական արևային օրացուցային համակարգը շատ նման է սկանդինավյան համակարգին, և ըստ նրա՝ 2011 թվականը կանցնի Տիր աստծո նշանի ներքո, որի խորհրդանիշը սուրն է, իսկ տոտեմը՝ կաչաղակը:

Նա անդրադարձավ նաև արևելյան օրացույցում տեղ գտած տարընթերցումներին, որի մի տարբերակի համաձայն՝ գալիք տարին Սպիտակ ճագարի տարի է, իսկ մյուս տարբերակի համաձայն՝ Սպիտակ կատվի:

Աստղաբանն ընդգծեց, որ հայկական արևային համակարգին ավելի մոտ է Սպիտակ կատուն, որը խորհրդանշում է պտղաբերություն ու համբերություն:

Նա ավելացրեց, որ տարին կանցնի համբերություն խորհրդանշող «չորս» թվի նշանի և կանաչ ու կապույտ գույների ներքո, որոնք խորհրդանշում են ներդաշնակություն և համապատասխանում են կենդակերպի երկու նշաններին՝ Կշեռքին և Կարիճին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: