484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Չորս հայ գիտնականներ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս են դարձել
19:53
28 Դեկտեմբերի 2010

Դեկտեմբերի 27-28-ը կայացած ընտրությունների արդյունքում չորս հայ գիտնականներ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս են դարձել, հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։
 
Ընտրություններն անցել են Գիտությունների ազգային ակադեմիայի հինգ գիտական բաժանմունքներում՝ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիայի և երկրաբանության, հայագիտության և հասարակական գիտությունների։

Հաղորդագրության համաձայն՝ ակադեմիկոսի կոչումը շնորհվել է ԵՊՀ ռեկտորի տեղակալ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Գևորգյանին (մաթեմատիկա), ակադեմիկոս, ԳԱԱ քարտուղար Արամ Շահինյանին (քիմիա), «Գիտահետազոտական կենսատեխնիոլոգիական կենտրոնի» տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Սահյանին (կենսատեխնոլոգիա) և ՀՀ պետական տնտեսական համալսարանի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանին (տնտեսություն)։

Թղթակից անդամի կոչում ստացան Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, լեզվաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը։

Բացի այդ, թղթակից անդամ դարձան Վիգեն Ղազարյանը (արվեստագիտություն), Վլադիմիր Հարությունյանը (տնտեսություն), Ալբերտ Խառատյանը (պատմություն), Ժիրայր Վարդանյանը (կենսաբանություն), Գևորգ Դանագուլյանը (օրգանական քիմիա), Սուրեն Խառատյանը (ֆիզիկական և անօրգանական քիմիա), Լևոն Թավադյանը (ֆիզիկական քիմիա), Հրանտ Մաթևոսյանը (պլազմայի ֆիզիկա), Ստեփան Պետրոսյանը (կոնդենսացված միջավայրի ֆիզիկա), Արամ Պապոյանը (լազերային ֆիզիկա), Յուրի Վարդանյանը (աստղաֆիզիկա), Հրանտ Մարանջյանը (ինֆորմատիկա) և Սուրեն Մխիթարյանը (մեխանիկա)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։