478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տնտեսությունը ճգնաժամից դասեր է քաղել. ԿԲ ղեկավար
19:26
28 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնտեսությունը չի խուսափել համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքներից և իր համար դասեր է քաղել, երեքշաբթի ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Ճշտվեցին տնտեսության ուժեղ և թույլ կողմերը, և մենք համոզվեցինք, որ տնտեսության մեջ առանց կառուցողական բարեփոխումների և արտադրողականության էական աճի անհնար է խուսափել արտաքին շոկերի բացասական ազդեցությունից և կայուն տնտեսական աճ ապահովել»,- երեքշաբթի անցնող տարվա արդյունքներն ամփոփելով՝ ասաց Ջավադյանը։

Ջավադյանը նշեց, որ ճգնաժամի հետևանքները նաև ազդել են 2010թ.-ի մակրոտնտեսական քաղաքականության իրականացման գործընթացի վրա։

«2009թ.-ին կառավարության հետ համատեղ մշակված հակաճգնաժամային միջոցառումները թույլ են տվել առավելագույնս մեղմացնել համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը»,- պարզաբանեց նա։

Ըստ Ջավադյանի՝ Կենտրոնական բանկն ի սկզբանե միտված էր այն մոտեցմանը, ըստ որի՝  հայկական ֆինանսական համակարգը կարող է կայուն զարգացում ապահովել  միայն կառույցների և ենթակառուցվածքների ներմուծման և կայացման պայմաններում, որոնք անհրաժեշտ են դրա գործունեության համար։

 «Գաղտնիք չէ, որ ցանկացած նոր բարեփոխում լի է նոր ռիսկերով, և շատերը դեմ են փոփոխություններին, սակայն ճգնաժամը կրկին հաստատեց, որ ոչ մի համակարգ չի կարող կայուն լինել, եթե արդյունավետ կառուցողական հիմք չկա»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: