486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հնարավոր է ընդունվի գարնանը. հանձնաժողովի ղեկավար
19:14
28 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հնարավոր է ընդունվի խորհրդարանի արդեն գարնանային նստաշրջանի ընթացքում, երեքշաբթի լրագրողներին ասաց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

«Հայաստանի Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունն ուղարկված է միջազգային կառույցների փորձաքննությանը, և հուսով ենք, որ գարնանային նստաշրջանի ժամանակ այն կքննարկվի և կընդունվի»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ մինչ օրս ՀՀ ԶՈՒ-ում նման փաստաթուղթ չի եղել, իսկ կառույցը ղեկավարվել է կառավարության 1996թ.-ի որոշմամբ։ Կանոնադրության ընդունումից հետո այն օրենքի կարգավիճակ կստանա։

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ պատգամավորներն արդեն ներքին կարգապահական կանոնադրության հարցով քննարկումներ են տանում, որը նույնպես պետք է կոնկրետացնի հրամանատարների և զինծառայողների, այդ թվում բարձր սպայակազմի ներկայացուցիչների իրավունքը, պարտականությունները և լիազորությունները։

Ըստ նրա՝ կանոնադրության մեջ նաև կամրագրվեն զինծառայողների իրավունքների պաշտպանության ասպեկտները, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հստակ մեխանիզմներ կլինեն։

Նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համար է կարգապահական կանոնադրություն մշակվում։

ՀՀ կառավարությունը հունիսի 24-ին ՀՀ Զինված ՈւԺերի կարգապահական կանոնադրություն հաստատեց, որտեղ որոշակի հասկացություններ և ռազմական կարգապահության սկզբունքներ, ինչպես նաև ռազմական կարգապահության հետևելու վերաբերյալ զինծառայողների պարտականություններն են տրված։

Բացի այդ, ըստ կանոնադրության՝ նկարագրվում են հատուցումների և զինծառայողների կարգապահական պատիժների տեսակները, դրանց կիրառման պայմաններն ու կարգը, դրանց կիրառմանն առընթեր հրամանատարների իրավունքները, ինչպես նաև  ռազմական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: